Ալիևն ու Վուչիչը Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթ են ստորագրել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պաշտոնական այցով Բեգրադում է։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն՝ ընդլայնված կազմով, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ալիևն ու Վուչիչը ստորագրել են փաստաթղթեր, այդ թվում՝ «Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորհրդի ստեղծման մասին» հուշագիր և դրան կից «Ադրբեջանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության խորհրդի կանոնակարգի» հավելվածը։

Վուչիչի հետ համատեղ ճեպազրույցում Ալիևը հայտարարել է, որ երկու երկրները ռազմավարական գործընկերներ են։

«Մենք բառացիորեն ռազմավարական գործընկերներ ենք, քանի որ հաջողությամբ համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, և մեր համագործակցությունն ունի ռազմավարական նպատակներ։ Սերբիան և Ադրբեջանը միշտ աջակցում են միմյանց միջազգային ասպարեզում, երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այդ դիրքորոշումը միանշանակ է և կմնա անփոփոխ։ Այսօր մեր միջև ստորագրված փաստաթղթերը հանդիսանում են երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը։ Այդ փաստաթղթերի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում ռազմավարական գործընկերության փաստաթուղթը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ի դեպ, օրերս Ալիևն այցով Ալբանիայում էր, որի նախագահը Ադրբեջանի ղեկավարին հորդորել էր ճանաչել Կոսովոյի անկախությունը։

Էմմա Չոբանյան