Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում ցամաքային գործողություն կսկսի երկրի համար ամենահարմար պահին

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները՝ արագ հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու բոլոր նրանց, որոնք ներգրավված են ահաբեկչություններում։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում ունեցած ելույթում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա կրկին խոսել է նոյեմբերի 13-ի Ստամբուլի պայթյունից ու նշել, որ հետաքննությունը բացահայտել է դրա կազմակերպիչներին։

«Թուրքիայի տարածքում ահաբեկչական գործունեության հնարավորությունների թուլացման ֆոնին PKK-ի զինյալները դիմում են մեր երկրի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծմանը»,- ասել է Էրդողանը։

Նրա պնդմամբ՝ որոշ երկրների հավաստիացումներն իրենց վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից Թուրքիայի դեմ սպառնալիքի անթույլատրելիության մասին մնում են զուտ խոսքեր։

«Եթե Սիրիայի հարցով պայմանավորվածությունների կողմերը չկատարեն իրենց պարտավորությունները սահմանամերձ տարածքները ահաբեկիչներից մաքրելու մասին, ապա Թուրքիան իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն վերացնել ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան կսկսի ցամաքային «հակահաբեկչական օպերացիա» երկրի համար ավելի հարմար ժամանակ։

«Հակաահաբեկչական գործողությունները ռազմաօդային ուժերի, հրետանու և հարվածային անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ միայն սկիզբն են»,- ընդգծել է նա։

Ի դեպ, Էրդողանը Սիրիային և Իրաքին կոչ է արել չանհանգստանալ թուրքական բանակի գործողությունների պատճառով, քանի որ Անկարան, իբր, հարգում է հարևանների տարածքային ամբողջականությունը։

Չնայած այս հայտարարություներին՝ կիրակի Թուրքիայի ռազմաօդային ուժերը գործողություն էին իրականացրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում, որի հետևանքով սպանվել են նաև տասնյակ խաղաղ բնակիչներ։

Էմմա Չոբանյան