Սաուդյան Արաբիան մոտ է Թուրքիայում 5 մլրդ դոլարի դեպոզիտ ներդնելուն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Սաուդյան Արաբիան և Թուրքիան քննարկում են թուրքական Կենտրոնական բանկում 5 մլրդ դոլարի չափով դեպոզիտի ներդրման հարցը։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ֆինանսների նախարարության խոսնակը, գրում է Reuters-ը, որին վկայակոչում է Duvar-ը։

«Մենք վերջնական քննարկման փուլում ենք (Թուրքիայի Կենտրոնական բանկում 5 միլիարդ դոլարի ավանդ) ներդնելու հարցով»,- ասել է խոսնակը՝ գրավոր պատասխանելով Reuters-ի հարցին:

Թուրքիայի Կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանություն տալ հարցի շուրջ։ Իրավիճակին տեղյակ թուրք պաշտոնյան էլ ասել է, որ քննարկումները Սաուդյան Արաբիայի հետ գտնվում են վերջնական փուլում՝ փոխանակման կամ ավանդի համաձայնագրի շուրջ:

Հավելենք, որ Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է, իսկ գնաճը հասել է վերջին 24 տարվա առավելագույնին՝ շուրջ 85 տոկոսի։

Թուրքիայի Կենտրոնական բանկը տեղական արժույթով սվոպ գործարքներ է կնքել իր մի քանի գործընկերների հետ՝ ընդհանուր 28 միլիարդ դոլար արժողությամբ: Չինաստանի հետ պայմանագիր է կնքվել 6 միլիարդ դոլարի, Կատարի հետ՝ 15 միլիարդ դոլարի, Արաբական Միացյալ Էմիրությունների հետ՝ շուրջ 5 միլիարդ դոլարի չափով:

Էմմա Չոբանյան