Շվեդիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ «Էրդողանին վիրավորող պատկերների պատճառով»

Լուրեր

31.10.2026 | 15:50
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
Բոլորը

Անկարայում Շվեդիայի դեսպան Ստեֆան Հերսթրյոմը նախօրեին կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրներին։

Նշվում է, որ դեսպանին բողոք են հայտնել՝ կապված «Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած սադրանքի հետ»։

Նախօրեին քրդերը բողոքի ակցիա էին կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ ու շենքի վրա ցուցադրել պատկերներ, որոնք, ըստ Անկարայի, PKK-ի «ահաբեկչության քարոզչություն» են պարունակում և վիրավորում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Շվեդիայի դեսպանին տվյալ գործողությունը դատապարտելու և այն հետաքննելու պահանջ է ներկայացվել։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Անկարան ակնկալում է, որ այս «անընդունելի արարքի մեղավորները կբացահայտվեն և նրանց դեմ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»։ Դեսպանին նաև ասվել է, որ թուրական կողմը Շվեդիայից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ կապված պարտավորությունների հետ, որոնք ամրագրված են Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հուշագրում։

Հավելենք, որ Թուրքիան և Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Սկանդինավյան երկրների՝ դաշինքին անդամակցելու հայտերը։

Էմմա Չոբանյան