Իրանում ցուցարարները հրկիզել են Այաթոլլա Խոմեյնիի տուն-թանգարանը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իրանում մի խումբ ցուցարարներ հրկիզել են Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի տուն-թանգարանը։ Արևմտյան լրատվամիջոցներն այս ակցիան որակել են խիստ խորհրդանշական։ Թե որքանո՞վ է վնասվել Թեհրանից հարավ գտնվող շենքը, հայտնի չէ, գրում է Euronews-ը:

Իրանում արդեն երրորդ ամիսն է՝ չեն դադարում հակակառավարական ցույցերը։ Այս շաբաթ ցույցեր են տեղի ունեցել Իրանի շատ քաղաքներում, երբ ակտիվիստները նշում էին վառելիքի բարձր գների դեմ բողոքի ցույցերի դաժան ճնշման երեք տարին։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ընթացքում հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Վերջին օրերին սպանվածների թվում է 9 տարեկան մի տղա։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ցույցերի ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ ոստիկանները գլխաշոր կրելու կանոնները խախտելու համար ձերբակալել են 22-ամյա աղջկա, որը ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկվելուց հետո մահացել է։

Փորձելով վերջ դնել զանգվածային ցույցերին՝ իշխանություններն արդեն մի քանի ցուցարարների դատապարտել են մահապատժի։

Տաթև Ֆռանգյան