Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

Լուրեր

19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:51
Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել
19.12.2025 | 17:45
Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել. Սերժ Սարգյանը՝ Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:34
Արման Ծառուկյան․ Գեյջին ու Փիմբլեթն իմ մակարդակի մարտիկներ չեն
19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 17:20
Մայր Աթոռը՝ պատարագներին Կաթողիկոսի անունը զեղչելու մասին
19.12.2025 | 17:17
Ձուն թանկացել է, շաքարավազն՝ էժանացել․ 11-ամսյա գնաճի տվյալները
19.12.2025 | 17:11
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
19.12.2025 | 17:00
Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ
19.12.2025 | 16:49
Ինձ չեն ստիպել, ես եմ դիմում գրել, դուրս եկել. Աղազարյանի որդին՝ ՔՊ-ից և աշխատանքից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 16:40
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.12.2025 | 16:38
Խոզի, գառան միսն ու իշխան ձուկը թանկացել են
19.12.2025 | 16:36
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը հոգևորականների մեղադրեց գործակալ լինելու մեջ․ փա՞ստ, թե քաղաքական հայտարարություն
19.12.2025 | 16:27
Աննախադեպ արդյունք՝ հայկական բռնցքամարտում
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Արևելյան Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի վարչության տնօրեն Սիրիլ Բելիեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Փոխվարչապետը հանդիպման սկզբում, օգտվելով առիթից, շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Սենատի կողմից ընդունված բանաձևի համար և ընդգծել դրա կարևորությունը: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նաև այսօր ստորագրված՝ Զարգացման ֆրանսիական գործակալության՝ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման» բյուջետային աջակցության ծրագիրը՝ ընդգծելով ֆինանսական աջակցությունից զատ Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ներդրման կարևորությունը:

Մտքեր են փոխանակվել նաև Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ԶՖԳ-ի հետ համագործակցության հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հեռանկարներին՝ հաշվի առնելով նաև առաջիկայում ԶՖԳ-ի կողմից Հայաստանում գրասենյակի բացման կարևորությունը: