Սի Ցզինպինը Պուտինից թեքվել է դեպի Արևմուտք՝ վերադառնալով համաշխարհային ասպարեզ․ Bloomberg

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

Վերջին շաբաթներին ելույթներով և տարբեր ժեստերով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն իր ամենանշանակալի քայլերն է ձեռնարկել Պեկինի և Մոսկվայի միջև տարածություն ստեղծելու համար՝ այն բանից հետո, երբ Պուտինը գրեթե ինը ամիս առաջ Ուկրաինա ներխուժեց, գրում է Bloomberg-ը։

Նշվում է, որ վերջին ազդանշանն ինդոնեզական Բալիում անցկացված G20 գագաթնաժողովում էր, որտեղ Չինաստանը ստորագրեց կոմյունիկե, որում ասվում էր, որ «անդամների մեծ մասը խստորեն դատապարտում է Ուկրաինայում պատերազմը»:

«ՌԴ նախագահն աշխարհում գրեթե միայնակ է իր քաղաքականությամբ և չունի ուժեղ դաշնակցային գործընկեր»,- Բալիում լրագրողներին ասել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, որն այս ամսվա սկզբին Պեկինում հանդիպել էր Սիի հետ: Նա նշել էր, որ հայտարարությունը պարունակում է «զարմալիորեն հստակ խոսքեր»:

Հրապարակման համաձայն՝ համերաշխության այս դրսևորմանը հաջորդում են Սի Ցզինպինի և համաշխարհային առաջնորդների միջև համեմատաբար ջերմ հանդիպումները, որոնք ղեկավարում էին Մոսկվային պատժելու արշավը, ներառյալ՝ նրա առաջին հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այդ բանակցություններում Սին ամրապնդել է իր ընդդիմությունն Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հարցում․ մի դիրքորոշում, որն ուրվագծում է Չինաստանի կարմիր գծերը՝ ընդհանրապես չհրաժարվելով Ռուսաստանից:

Լրատվամիջոցը գրում է, որ Սին ձգտում է վերահաստատվել համաշխարհային ասպարեզում՝ համաճարակի առաջին երկուսուկես տարիների ընթացքում օտարերկրյա ճանապարհորդություններից խուսափելուց հետո, մի ժամանակահատված, որի ընթացքում զարգացած երկրներում Չինաստանի մասին կարծիքը վատացել է: Ջո Բայդենի հետ հանդիպմանն էլ նա փորձում էր իրեն ներկայացնել որպես մեծ՝ մասերի բաժանված աշխարհում։

Էմմա Չոբանյան