Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին

Լուրեր

16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հինգշաբթի օրը հայտարարեց, որ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային տրամադրել 400 միլիոն դոլարի անվտանգության և պաշտպանության ոլորտի օգնություն։ Զենքն ու զինամթերքը, որը կստանա Ուկրաինան այս փաթեթի շրջանակներում, կփոխանցվի Պենտագոնի պահեստներից, և դա 2021 թվականի օգոստոսից ի վեր 25-րդ նման տրամադրումն է։

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ ՊՆ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ փաթեթը ներառում է հրթիռներ HAWK զենիթահրթիռային համակարգի համար, չորս Avenger զենիթահրթիռային համակարգեր և Stinger հրթիռներ, լրացուցիչ զինամթերք HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի համար, 21 հազար 155 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր, 500 155 մմ ճշգրիտ կառավարվող հրետանային արկեր, 10 հազար 120 մմ ականանետեր, 100 բարձր շարժունակ բազմաֆունկցիոնալ ավտոմեքենաներ (HMMWV), 400 նռնականետ, փոքր տրամաչափի զենքեր, օպտիկական սարքեր և ավելի քան 20 ականանետ, պայթուցիկ սարքավորումներ խոչընդոտներ հաղթահարելու նպատակով և պաշտպանիչ սարքավորումներ ցուրտ սեզոնի համար:

«Ուկրաինայի կարևորագույն ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի անողոք և դաժան օդային հարձակումների պայմաններում չափազանց կարևոր է հակաօդային պաշտպանության լրացուցիչ հնարավորությունները», – ասված է Պենտագոնի հայտարարության մեջ: – HAWK հրթիռները, որոնք արդիականացվելու են Ուկրաինայի Անվտանգության աջակցության նախաձեռնության միջոցների հաշվին, կլրացնեն Իսպանիայի կողմից, որը պարտավորվել է տրամադրել HAWK հրթիռներ՝ օգնելու Ուկրաինային դիմակայել այդ սպառնալիքին: Avenger կարճ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերը նաև Ուկրաինային հնարավորություն կտան պաշտպանել իր զորքերը և կարևոր ենթակառուցվածքները անօդաչու թռչող սարքերից և ուղղաթիռներից»:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն ավելի քան 19,3 միլիարդ դոլարի աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային անվտանգության ոլորտում Ջո Բայդենի՝ Սպիտակ տուն գալուց ի վեր, այդ թվում՝ ավելի քան 18,6 միլիարդ դոլարի՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: