Էրդողանի և իմ ասածներն անհամատեղելի չէին իրար հետ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
Բոլորը

Էրդողանի հետ հանդիպումից դրական տպավորություն եմ ստացել: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հոկտեմբերի սկզբին Պրահայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հանդիպմանը: Նա հավելեց, որ Էրդողանի և իր ասածներն անհամատեղելի չէին իրար հետ:

Նշենք, որ դա Փաշինյան-Էրդողան առաջին հանդիպումն էր։

Վարչապետի խոսքով` զրույցը ցույց է տվել, որ իր և Էրդողանի տեսակետներն իրար հետ անհամատեղելի չէին, ինչպես երբեմն կարելի է ենթադրել մամուլի համար արված հայտարարություններից։

«Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը կամ Թուրքիան մասնավոր բանակցությունների սեղանի շուրջ հրաժարվել են իրենց դիրքորոշումներից։ Խոսակցության մեջ իմ տպավորությունն այն էր, որ մեր խոսույթներն անհամատեղելի չեն։ Եվ եթե լինի հետևողական աշխատանք, լինի քաղաքական կամք և ցանկություն, այդ խոսույթները կարող են համադրվել իրար հետ, ինչը նշանակում է հարաբերությունների կարգավորում»,- նշեց Փաշինյանը։։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ Ադրբեջանի դերին, Փաշինյանն ընդգծեց, որ ինչքան էլ հայտարարություն լինի, որ երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների են, միևնույն է` Ադրբեջանի գործոնը կա։

Վարչապետի խոսքով` պաշտոնական մակարդակում արձանագրվում է, որ երկկողմ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, դա վատ չէ, որովհետև կարող էր պաշտոնական մակարդակում էլ արձանագրվել, որ կա նախապայման։

«Մյուս կողմից` իսկ ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել։ Ես Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել եմ ներկայացնել մի շարք նրբություններ, թե ինչպես է Հայաստանն ընկալում Թուրքիայի դիրքորոշումները և փորձել եմ հասկանալ, թե Թուրքիան Հայաստանի կամ Ադրբեջանի մի շարք դիրքորոշումներ ինչպես է ընկալում»,- նշեց վարչապետը։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց նաև այն փաստին, որ Էրդողանի խորհրդականը վերջերս տված հարցազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը։ Վարչապետը սա կարևոր բաղադրիչ համարեց։

Մանրամասները՝ տեսանյութում։