Թուրքիան և Ալժիրը նավթի ու գազի որոնման համատեղ կազմակերպություն կհիմնեն

Լուրեր

16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
Բոլորը

Թուրքիայի էներգիայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը հայտարարել է, որ Թուրքիան և Ալժիրը հիմնելու են նավթի և գազի որոնմամբ զբաղվող համատեղ կազմակերպություն: Այն գործունեություն կծավալի հիմնականում Ալժիրում, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում։ Նա նաև ավելացրել է, որ տարածաշրջանային երկրները համատեղ գործելու պատրաստակամություն են հայտնել։ Այս մասին, հղում անելով Halktv-ին, գրում է Ermenihaber-ը։

Դյոնմեզն այս մասին հայտարարել է Ալժիրում կայացած Ներդրումների 2-րդ կոնֆերանսին, որին մասնակցել է որպես պատվավոր հյուր։

«Թուրքիան այստեղ՝ Ալժիրում, երկար ժամանակ է, ինչ ներդրումներ է կատարում։ Մոտ 1500 թուրքական ընկերություն այստեղ ներդրումներ է անում, և այդ ընկերություններում մոտ 30 հազար ալժիրցի է աշխատում։ Անցած տարի համատեղ առևտրի ծավալը կազմել է մոտ 4 միլիարդ դոլար, այս տարի 5 միլիարդի շեմին կհասցնենք»,- նշել է նա։

Նախարարը շեշտել է, որ մայիսին Ալժիրի նախագահի Թուրքիա կատարած այցի ժամանակ երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում քննարկվել է առևտրի ծավալները մոտ ժամանակներս շուրջ 10 միլիարդի հասցնելու խնդիրը։