Ստեփանակերտում կրքերը դեռ չեն հանդարտվել․ շարժումը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
Բոլորը

Երեկ երեկոյան Ստեփանակերտում ավարտվել է հունիսի 2-ին կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցում մեկնարկած բողոքի ակցիան, որի ժամանակ շարժման համակարգող խորհրդի անդամները, անսալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորին, դադարեցրին բողոքի ցույցը:

Հաշվի առնելով, որ Բակո Սահակյանին ժամանակ է պետք ուժային կառույցներում նոր նշանակումներ կատարելու համար, որոշում կայացվեց սպասել, բացել Ազատամարտիկների պողոտան և սպասել ԱՀ նախագահի քայլերին: Այսօր առավոտյան, սակայն, շարժման համակարգող խորհրդի անդամ Վարդան Ասծատրյանը իր մեքենայով եկել է ավտոկայան, որտեղ հավաքվում էին հանրահավաքի համար, նրա շուրջ ժողովուրդ է հավաքվել, ինչը խոչընդոտ է առաջացրել երթևեկության համար: Ոստիկանները նրան մայթ են ուղեկցել և պահանջել չխանգարել հասարակական կարգը:

ԱՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Հարությունյանը, ով լիազորվել էր հավաքի կազմակերպիչների հետ հաղորդակցություն իրականացնելու համար, Վարդան Ասծատրյանին հորդորել է կատարել օրենքի պահանջները: Արդյունքում վերջինս հեռացել է, հավաքված քաղացացիների մի մասը՝ ևս , իսկ մյուս մասը շարժման համակարգողներից Դավիթ Սիմոնյանի ուղեկցությամբ դրոշներով շարժվել է դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ նրանց գրասենյակ է տրամադրվել Հանրային խորհուրդ ստեղծելու համար:

Խորհրդի անդամ է ընտրվել նաև Սիմոնյանը:  Factor.am-ի հետ հետ զրույցում Դավիթ Սիմոնյանը որոշ մանրամասներ է ներկայացրել առաջիկա քայլերի մասին: «Մենք արդարության համար ենք այստեղ: Մենք գնում ենք մեզ հատկացված գրասենյակ` լսելու համար ժողովրդի սոցիալական խնդիրները: Նրանց ներկայացված բոլոր դիմումները, բողոքները ներկայացնելու ենք համապատասխան մարմիններին»,- նշել է Սիմոնյանը։