Իսրայելն ի վիճակի է հարված հասցնել Իրանին, բայց նման որոշումը պետք է նախ մանրամասն քննարկվի. ՊՆ ղեկավար

Լուրեր

31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
Բոլորը

Իսրայելն ի վիճակի է Իրանին հարվածելու, սակայն երկրի ղեկավարությունը պետք է մանրամասն քննարկի այս որոշումը, եթե անհրաժեշտ համարի նման քայլի գնալ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, ում խոսքերն է մեջբերում The Jerusalem Post-ը։

«Իսրայելն ի վիճակի է գործել Իրանում: Մենք ունենք պատրաստակամություն, հնարավորություն և երկարաժամկետ ծրագրեր: Մենք պետք է պատրաստվենք այդ հնարավորությանը, բայց մենք նաև պետք է շատ ուշադիր մտածենք այս հարցի մասին՝ նախքան գործողությունների անցնելը»,- ասել է նա։

The Jerusalem Post-ը նշում է, որ անցյալ շաբաթ «Լիքուդից» Քնեսեթի (Իսրեյալի խորհրդարանը) անդամ Ցաչի Հանեգբին հայտարարել է, որ իր կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն, ով, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Իսրայելի նոր կառավարությունը, իշխանության վերադառնալուց հետո, հավանաբար, «կարող է հրաման տալ հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե ԱՄՆ-ը հաջողության չհասնի միջուկային գործարքի հարցում և չկարողանա քայլեր ձեռնարկել Թեհրանի դեմ»։

Գանցը, որը, ըստ ամենայնի, շուտով կհեռանա ՊՆ ղեկավարի պաշտոնից, կարծիք է հայտնել, որ Իրանին հարվածելու տարբերակը «պետք է նախապատրաստել, այս հարցը նաև պետք է շատ ուշադիր քննարկել՝ նախքան իրագործելը»։

Միաժամանակ, նախարարը հիշեցրել է, որ նախկինում նման սցենար արդեն դիտարկվում էր Նեթանյահուի վարչապետության տարիներին, բայց հետո, ի վերջո, որոշվեց չհարվածել, նշում է The Jerusalem Post-ը։

«Վերջին անգամ, երբ Իսրայելի պաշտպանության բանակը բերվել է առավելագույն պատրաստության, ես գլխավոր շտաբի պետն էի և, ինչպես հրապարակվել է, որոշում է կայացվել դա չանել նույն վարչապետի կողմից, որը պետք է ստանձնի այդ պաշտոնը»,- նշել է Գանցը:

Տաթև Ֆռանգյան