Խերսոնից 50 կմ հեռավորության վրա թեժ մարտերի մասին տեղեկություններ են հաղորդվում

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ուկրաինայի Նիկոլաևի շրջանի Սնիգիրյովկա քաղաքի օկուպացիոն իշխանությունները հայտնել են, որ այս բնակավայրում մարտեր են ընթանում, որը համարվում է ռուս զինվորականների պաշտպանության կարևոր գիծը՝ փորձելով կասեցնել ուկրաինական բանակի առաջխաղացումը։

«Ցերեկը կապի են դուրս եկել, ասել են, որ տանկեր են ընթանում, դատելով տեղեկություններից՝ շատ խիտ բախումներ են, թույլ չեն, ընդ որում՝ քաղաքի սահմաններում։ Բնակիչները քաղաքի կենտրոնի փողոցներում տեխնիկա են տեսել»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է օկուպացիոն վարչակազմի ղեկավար Յուրի Բարբաշովը։

Դատելով լրատվականի հաղորդագրությունից՝ Բարբաշովն անձամբ Սնիգիրյովկայում չի գտնվում, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Թե ինչ տեխնիկա են տեսել Սնիգիրյովկայի բնակիչները՝ ուկրաինակա՞ն, թե՞ ռուսական, Բարբաշովը չի պարզաբանել։

Խերսոնի մարզի օկուպացիոն ուժերի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը հայտարարել է, որ ռուս զինվորականները հակազդել են Ուկրաինայի Զինված ուժերի՝ տարածաշրջանում պաշտպանական գիծը ճեղքելու մի քանի փորձերին, այդ թվում՝ Սնիգիրյովկայի ուղղությամբ, որտեղ գիշերը մարտեր են ընթացել։ Ստրեմոուսովն այս մասին ասել է իր Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ուկրաինական զորքերը, ռեզերվներ տեղափոխելով այլ տարածքներից, փորձել են ճեղքել երեք շրջանների՝ Պոսադ-Պոկրովսկի, Բերիսլավսկի և Սնիգիրյովսկի ուղղություններով պաշտպանությունը։ Առաջին երկու ուղղություններով Ուկրաինայի ԶՈւ-ն, իբր, կրել է կորուստներ և նահանջել:

Ուկրաինայի իշխանություններն առայժմ չեն հաղորդում Սնիգիրյովկայի իրադարձությունների մասին։ Այս քաղաքը գտնվում է Նիկոլաևի շրջանում՝ Խերսոնից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Օգոստոսին Սնիգիրյովկան և տարածաշրջանի մի քանի այլ բնակավայրեր անցել են ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Հոկտեմբերի երկրորդ կեսին Խերսոնի շրջանի ռուսական վարչակազմը հայտարարեց Դնեպրի աջ ափից բնակիչներին հեռացնելու մասին՝ նկատի ունենալով Ուկրաինայի Զինված ուժերի կողմից խոշոր հարձակման ակնկալիքը։ Ավելի ուշ հարկադիր վերաբնակեցման տակ են ընկել նաև ձախ ափի մի մասի բնակիչները, ինչն օկուպացիոն ղեկավարությունն անվանում է «տարհանում»։

Տաթև Ֆռանգյան