ՌԴ-ն 140 միլիոն եվրո կանխիկ գումար և առգրավված արևմտյան զինատեսակներ է մատակարարել Իրանին՝ անօդաչուների դիմաց․ Sky News

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի իշխանություններն Իրան են ուղարկել կանխիկ գումար և Ուկրանիայում առգրավված արևմտյան զինատեսակներ՝ անօդաչու թռչող սարքերի դիմաց։ Այս մասին Sky News-ին հայտնել է անվտանգության ծառայությունում աղբյուրը, գրում է Meduza-ն։

Բրիտանական լրատվամիջոցի զրուցակցի տվյալներով՝ օգոստոսի 20-ի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայան է ժամանել ռուսական ինքնաթիռը, որով տարվել է կանխիկ 140 մլն եվրո, ինչպես նաև զենքի բեռ՝ կազմված բրիտանական հակատանկային NLAW կայանից, ամերիկյան հակատանկային հրթիռային Javelin և զենիթահրթիռային Stinger համակարգերից։

Աղբյուրը նշել է, որ ստացված զենքը թույլ կտա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ուսումնասիրել ու պատճենել արևմտյան տեխնոլոգիաները՝ ապագա պատերազմներում օգտագործելու համար։

Դրա փոխարեն Մոսկվան ստացել է ավելի քան 160 իրանական անօդաչու, այդ թվում՝ 100 Shahed-136 կամիկաձե դրոններ։

Լրատվականի աղբյուրը պնդում է, որ Մոսկվան ու Թեհրանը համաձայնեցրել են ևս մեկ գործարք՝ 200 մլն եվրոյի անօդաչուների մատակարարման համար։

Հավելենք, որ երկու երկրներն ամիսներ շարունակ հերքում էին, որ Իրանը ՌԴ-ին անօդաչուներ է մատակարարել, որոնք հետագայում օգտագործվել են Ուկրաինայի պատերազմում։ Սակայն նոյեմբերի 5-ին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն առաջին անգամ ընդունել էր մատակարարումների փաստը, սակայն նշել, որ դրանք տեղի են ունեցել պատերազմից առաջ և «ոչ մեծ քանակությամբ»։

Էմմա Չոբանյան