Ֆրանսիայի Սենատի նախագահի տեղակալն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Այսօր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչիի հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Սենատի փոխնախագահը վերահաստատեց Ֆրանսիայի, և մասնավորապես, Սենատի համերաշխությունը և աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին:

Շնորհակալություն հայտնեցի ջերմ ընդունելության համար և բարձր գնահատեցի Ֆրանսիայի հասցեական, սկզբունքային և անաչառ դիրքորոշումն՝ ինչպես 2020թ 44-օրյա պատերազմի, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ և դրան հաջորդող շրջանում:

Մանրամասն ներկայացրեցի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքները, ընթացող բանակցային գործընթացը և ադրբեջանական իշխանությունների` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները:

Բարձր գնահատելով ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող բանաձևի մշակումը և նոյեմբերի 15֊ին նախատեսվող քվեարկության նախաձեռնությունը, միևնույն ժամանակ ընդգծեցի Հայաստանի Հանրապետությանը աջակցության ցուցաբերման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում հավասարակշռության և կայուն խաղաղության հաստատմանը:

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրեցի այցելել Հայաստան»,-նշված է Արշակյանի գրառման մեջ: