Բիծ, որից Ռուսաստանը դեռ երկար չի մաքրվի․ ռուս նկարչուհին հայրենիք վերադառնալու ցանկություն չունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ցավ, տագնապ և անորոշություն. այս զգացողություններն են նրբորեն արտացոլված Աննա Բելյաևսկայայի կտավներում։ Դրանք ցուցադրված են Երևանում՝ Նորարար փորձառական արվեստի կենտրոնում:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով Աննան ամուսնու հետ դեռ 8 ամիս առաջ որոշեց հեռանալ հայրենիքից և հաստատվել Հայաստանում: Ասում է` երբ ռազմական գործողությունները մեկնարկեցին, հասկացան, որ կարմիր գիծը հատված է, իսկ իրենց մնալը ՌԴ-ում՝ անհնար:

«Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ Ռուսաստանը կդառնա ագրեսոր պետություն։ Շատ ենք ցավում Ուկրաինայի համար, հասկանում ենք, որ սա Ռուսաստանի համար մի բիծ է, որը երկար ժամանակ մաքրել չի լինի»,- ասում է նկարչուհին։

Անհատական ցուցահանդեսում ներկայացված նկարների մի մասը ստեղծել է մինչև պատերազմական գործողությունների մեկնարկը, մյուս մասը` դրանից հետո: Աննան Ռուսաստան վերադառնալու մտադրություն և ցանկություն չունի, ասում է` իրեն լավ է զգում Հայաստանում: Շեշտում է` Ռուսաստանի իշխանությունը հասավ նրան, որ բոլորի կողմից մերժելի երևույթները սկսեցին նորմալ ընկալվել ռուս հասարակության զգալի մասի կողմից:

«Նորմալ չէ զրկված լինել խոսքի ազատությունից, նորմալ չէ չունենալ հնարավորություն բողոքի ցույցեր անելու, մարդկային ամենասովորական իրավունքներից այնքան աստիճանաբար զրկեցին, որ հանրությունը դրա աննորմալ լինելը սկսեց չընկալել: Մարդկային այդ փոխակերպումն ամենաահավորն էր»,- շեշտում է Աննան:

Իսկ Անաստասիա Անտիպովան մայիսին է առաջին անգամ եկել Հայաստան: Ռուս նկարչուհին այստեղ հասցրել է ընկերներ ձեռք բերել, ունենալ իր արվեստանոցն ու համագործակցել մշակութային օջախների հետ: Նոյեմբերի 11-ին ՆՓԱԿ-ում կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն նաև նրա գործերը:

«Ներքին ձայնս հուշում է, որ ուզում եմ Հայաստանում լինել, այստեղ ես ինձ հանգիստ և ապահով եմ զգում: Հայաստանում շատ մարդիկ են կենտրոնացած նույն բաների վրա, ինչ ես: Այստեղ զգացվում է ընտանիքի, հարմարավետության շունչը, և դա ինձ համար շատ կարևոր է»,- նշում է Անաստասիան:

Նա իր նկարներում շոշափում է հոգեբանական ամենատարբեր վիճակներ` միայնության զգացումից մինչև ժամանակի իր` արտասովոր ընկալումը: Նկարչուհու ընտանիքը մնացել է Ռուսաստանում, ասում է` ցավոտ և դժվարին շրջան է բոլոր ռուսաստանցիների համար: Վաղուց դադարել է ապագայի պլաններ կազմել մեկ շաբաթից ավելի կտրվածքով։ Նրա խոսքով՝ դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի հաջորդ վայրկյանին: Ի տարբերություն գործընկերոջ՝ Աննայի, դժվարանում է պատերազմի թեման արտացոլել նկարներում:

«Իմ շատ ընկերներ իրենք իրենց ժամանակ են տվել՝ տեղի ունեցող իրադարձությունները ճիշտ ընկալելու, արտահայտելու և փոխանցելու համար: Կարծում եմ` այն մասին, թե ինչ եղավ մեզ հետ, հնարավոր է խոսել, արտահայտվել որոշ ժամանակ անց միայն։ Հիմա մենք գտնվում ենք գործընթացի մեջ և վերապրում ենք այդ ամենը»,- նկատում է նկարչուհին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան