9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի. armtimes.com

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

Armtimes.com- ի տեղեկություններով, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը վաղն ազատ կարձակվի:

Տեղեկացանք, որ Կյուրեղյանին այսօր Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ նրա պատժի կրման կիսափակ ռեժիմը բաց տիպի ռեժիմով փոխարինելու պատճառով:

Հիշեցնենք, որ բաց տիպի ՔԿՀ-ի դատապարտյալը կարող է առավոտյան 08:00-ին գնալ աշխատանքի եւ երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:

2014 թվականի հունիսի 12-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, որտեղ պետք է մեկնարկեր Շանթ Հարությունյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստերը, Հայկ Կյուրեղյանը բարձրացել էր կայանած ավտոմեքենաներից մեկի տանիքին ու օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակել, որից անմիջապես հետո ձերբակալվել էր ոստիկանների կողմից ու տեղափոխվել ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Խիստ պատժի արժանացած Հայկ Կյուրեղյանը տուժող ճանաչված 5 ոստիկաններից միայն մեկին է պատճառել թեթև մարմնական վնասվածք, մյուս 4-ի առողջությանը, ըստ մեղադրականի, պատճառվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ։ Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի՝ ոտքի չկանգնելու և մեջքով դեպի դատարանը շրջվելու համար ամբաստանյալը, ինչպես նախորդ դատական նիստերի մեծ մասի դեպքում, այսօր էլ հեռացվեց դահլիճից՝ զրկվելով անգամ սեփական վճիռը լսելու հնարավորությունից։