Ռուսական իշխանամետ լրատվականները սկսել են Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի մասին թեզն առաջ տանել

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Ռուսական մամուլում սկսել են լուրեր շրջանառվել այն մասին, որ Արևմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կիևին կոչ են անում բանակցել ՌԴ-ի հետ։ Մասնավորապես, պետական ֆինանսավորում ունեցող Lenta կայքում «Արևմուտքում սկսել են քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանները» վերնագրով հոդված է հրապարակվել, որում, հղում կատարելով WSJ-ին, նշվում է, որ «Արևմտյան երկրները մասնավոր կերպով քննարկում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության պայմանները»։

ՌԴ իշխանությունների կողմից ֆինանսավորվող ՏԱՍՍ լրատվական գործակալությունն էլ «ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հնարավոր են համարում Ուկրաինայի հարցով բանակցությունները, եթե Կիևը գրավի Խերսոնը» վերտառությամբ հոդված է հրապարակվել։ Ռուսական պարբերականն իտալական La Repubblica-ին հղումով նշում է, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հնարավոր են համարում Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները, եթե Կիևը հետ վերադարձնի Խերսոնը, որի համար մարտերը և՛ ռազմավարական, և՛ դիվանագիտական նշանակություն ունի։ ՏԱՍՍ-ի հրապարակման համաձայն՝ «La Repubblica»-ն գրում է, որ Վաշինգտոնն այս հարցում մշտական հաղորդակցության մեջ է Բրյուսելի ու նրա դաշնակիցների հետ, ինչպես նաև այս գաղափարն է սերմանում Ուկրաինայի իշխանություններին։

«Մոսկովսկիյ Կոմսոմոլեց»-ն էլ «Իսպանիայի արտգործնախարարը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսությանը վերադառնալու՝ Եվրոպայի պատրաստակամության մասին» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում նշվում է, որ Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել է, թե եվրոպական երկրները պատրաստ են ցանկացած պահի վերադառնալ Ռուսաստանի հետ երկխոսության։ Ըստ հոդվածագրի՝ Ալբարեսը հույս է հայտնել, որ բանակցություններն ու դիվանագիտությունը կարող են ավելի մոտեցնել խաղաղությունն Ուկրաինայում:

Այս հրապարակումներին հետևել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի մեկնաբանությունն այն մասին, որ «Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հետ բանակցությունների համար, սակայն դրանք այժմ անհնար են Կիևի մերժման պատճառով»։

Տաթև Ֆռանգյան