Ինչու Ռուսաստանը վերադարձավ «հացահատիկային գործարքին». VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
Բոլորը

Մոսկվան կրկին դժգոհություն հայտնեց «հացահատիկի գործարքի» առնչությամբ, չնայած այն հանգամանքին, որ դրանից մեկ օր առաջ էր համաձայնվել թույլատրել ուկրաինական հացահատիկի արտահանումները Սեւ ծովով: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:

Կայքը հիշեցնում է, որ գործարքը ձեռք էր բերվել այն պայմանով, որ Ուկրաինան տրանզիտային միջանցքը չէր օգտագործելու ռազմական գործողություններ իրականացնելու համար: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովն ասել է, թե չի նկատվել Ռուսաստանի նկատմամբ այստեղից արտահանումների հարցում սահմանափակումների մեղմացում: Այդ պատճառով, ասել է նա, Ռուսաստանը ցանկանում է անհապաղ կերպով այս հարցը քննարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:

Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակը Ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ուկրաինան երբեւիցե չի օգտագործել եւ չունի ապագայում էլ այդ միջանցքը ռազմական նպատակներով կիրառելու ծրագիր:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինային մեղադրում է օդից եւ ծովային տարածքից անօդաչու թռչող սարքերի միջոցով Սեւաստոպոլի ծովածոցում ռուսական նավերի դեմ հարձակումներ իրականացնելու մեջ: Ռուսները պնդում են, որ այս սարքերից մեկն արձակվել է քաղաքացիական մի նավից, որն արտահանելիս է եղել հացահատիկ: Սակայն ՄԱԿ-ի պաշտոնատար անձինք տեղեկացնում են, որ այդ օրն այդ հատվածում չի եղել ուկրաինական եւ ոչ մի նավ: Այնպես որ, ասում են փորձագետները, Պուտինը շարունակում է շանտաժի լեզուն ու ոճը, ու փորձում է նորից արգելել ուկրաինական նավերի նավարկումն այստեղ: Սակայն դա նրան չհաջողվեց, քանի որ Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե երաշխավորում է Օդեսայից Բոսֆորի նեղուցով նավերի անվտանգ անցումը: Դա Պուտինին դրեց հիմար դրության մեջ: ‘’Երբ խոսում ես գործարքից հրաժարվելու ցանկության մասին եւ ոչ ոք ուշադրություն չի դարձնում, ինքնին հայտնվում ես նսեմացուցիչ իրավիճակում, ասում են վերլուծաբանները, եւ շեշտում, թե լավ է, որ Պուտինը չունեցավ դրանից հետո ընդդեմ հացահատիկ տեղափոխող նավերի ռազմական գործողություններ իրականացնելու համարձակություն: Այդ դեպքում, ասում են նրանք, Պուտինի նավատորմը պիտի հայտնվեր թուրքական նավատորին դեմ հանդիման, երբ Սեւ ծովում թուրքական կողմը շատ ավելի հզոր է, քան ռուսականը: Բացի այդ, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, այս երկիրը վայելում է այս դաշինքի պաշտպանությունը: Բացի այդ, Թուրքիան ունի այս նեղուցներով ռուսական ռազմանավերի նավարկությունն արգելելու հնարավորություն, երբ Ռուսաստանն այս ուղով է մատակարարում Սիրիայում տեղակայված իր ուժերին:

Վերլուծաբանների խոսքերով, այս դեպքում Ռուսաստանի բարեկամ Թուրքիայի քայլն ընդդեմ Ռուսաստանի արդարացված է: Ռուսաստանը սկսում է հասկանալ, որ աստիճանաբար ավելի միայնակ է մնում: Ու պիտի հասկանա, որ ուժի դիրքերից խոսելու իր փորձառությունն արագ է կորցնում իր ուժը: