Երեխաների ու կանանց նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվել է

Լուրեր

25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
Բոլորը

Նախկինում տարբեր հանցանքների համար բազմիցս դատապարտված Վ.Գ.-ն, կալանավայրից որոշ ժամանակ առաջ ազատվելուց հետո, պարբերաբար հարևանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և դանակի գործադրմամբ սպառնացել երեխաներին ու կանանց. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

​Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի N շենքի մի խումբ բնակիչների դիմումը, դիտարկելով որպես առերևույթ հանցանքի մասին ֆիզիկական անձի անմիջական հաղորդում, Լոռու մարզի դատախազությունն այն ուղարկել է մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հանձնարարությամբ։ Քննիչի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

​2022 թվականի հոկտեմբերի 25-ին Վ.Գ.-ին ձերբակալելու մասին որոշում է կայացվել: Հոկտեմբերի 26-ին Վ.Գ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ՁՊՎ:

​Քրեական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Վ.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

​Հաշվի առնելով, որ մեղադրյալն ազատության մեջ մնալու պարագայում կարող է դիմել փախուստի և կատարել նոր հանցանք՝ վարույթն իրականացնող մարմինը 2022 թվականի հոկտեմբերի 27-ին մեղադրյալի նկատմամբ 2 ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան. միջնորդությունը բավարարվել է, մեղադրյալը կալանավորվել է: