Ադրբեջանում 100 քաղբանտարկյալ կա․ իրավապաշտպանները թարմացված ցուցակ են հրապարակել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» նոյեմբերի 4-ին հրապարակել է երկրում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Այն կազմվել է Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի ու Քաղբանտարկայլների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովի կողմից։ Թարմացված ցուցակում կա 100 անուն։ Նախորդ ցուցակը  հրապարակվել  էր սեպտեմբերի 28-ին, որը ներառում էր 99 անուն։

Էլշան Հասանովը հայտնել է, որ ցուցակում հայտնվել են նոր դեմքեր՝ Demokratik.az կայքի ղեկավար Օսման Նարիմանօղլուն և կրոնական երգերի կատարող Վուգար Ռասուլը։ Նարիմանօղլուն ձերբակալվել է 2022 թվականի հուլիսի 5-ին Մելիորացիայի վարչության պաշտոնյաներից և Գերանբոյ ու Գյոյգոլ շրջանների բժիշկներից շորթման մեղադրանքով։ Ձերբակալումից հետո լրագրողը հայտնել է, որ մեղադրանքները կեղծ են, իրեն զրպարտել են նրանք, ում կոռուպցիայի մասին նա նյութեր է հրապարակել։ Նարիմանօղլուն պնդում է, որ մեղադրող կողմը շորթման ապացույցներ չունի։

Վուգար Ռասուլն էլ ձերբակալվել է 2022-ի հուլիսի 18-ին՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Ըստ իրավապաշտպանների՝ նրա ընտանիքին գտնվելու վայրի և մեղադրանքի մասին հայտնել են միայն 2022 թվականի հուլիսի 22-ին։ Ռասուլը ևս հերքում է մեղադրանքները։ Իրավապաշտպանները կարծում են, որ ձերբակալման իրական պատճառը Ռասուլի կողմից կրոնական բողոքի երգերի կատարումն էր։

Քաղբանտարկյալները բաժանվում են 7 խմբի․ 1-ին խումբ՝ լրագրողեր ու բլոգերներ (6 մարդ), 2-րդ խումբ՝ ընդդիմադիր կուսակցությունների ու շարժումների անդամներ (4 մարդ), 3-րդ խումբ՝ Գերմանիայից արտաքսված քաղաքական էմիգրանտներ (5 մարդ), 4-րդ խումբ՝ հավատացյալներ (18 մարդ), 5-րդ խումբ՝ Տերտերի գործով դատապարտվածներ (27 մարդ), 6-րդ խումբ՝ Գյանջայի գործով դատապարտվածներ (27 մարդ), 7-րդ խումբ՝ ցմահ դատապարտյալներ (13 մարդ)։

Էմմա Չոբանյան