Վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության 11 անդամի լիազորությունները․ համայնքապետ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության 11 անդամի լիազորությունները։

«Հարգելի՛ հայրենակիցներ
Վեդի համայնքի սիրելի՛ բնակիչներ

Քիչ առաջ Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին ներկա 14 անդամների կողմից միաձայն որոշում կայացվեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամներ`

Սպարտակ Թարթիկյանի
Լաերտ Մանուկյանի
Հասմիկ Գեւորգյանի
Ռաֆիկ Անդրեասյանի
Դանիել Հակոբյանի
Քնարիկ Ամիրյանի
Գերասիմ Սարոյանի
Սարգիս Ղազարյանի
Տաթեւիկ Հարությունյանի
Գարիկ Հովհաննիսյանի
Հռիփսիմե Արշակյանի լիազորությունները։

Այս որոշման համար հիմք է հանդիսացել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասը և Վեդի համայնքի ավագանու հոկտեմբերի 4-ի և 21-ի համապատասխան որոշումները։
Միավորված համայնքներում ավագանու ինստիտուտը պետք է կայանա, երբեմն նույնիսկ նման որոշումներ ընդունելու միջոցով»,- գրել է համայնքապետը։