Արմավիրի մարզի վթարի հետևանքով Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է. ԱՆ
Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
«Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն»,- ասված է հաղորդագրությունում։