Ադրբեջանը Թուրքիայում 20 մլրդ դոլարից ավելի ներդրումներ է արել․ Ալիևն ընդունել է Թուրքիայի փոխնախագահին

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթային։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հեռանկարները տրանսպորտային ու առևտրային ոլորտներում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպմանը նշվել է, որ Թուրքիայի տնտեսության մեջ Ադրբեջանի ընդհանուր ներդրումները գերազանցել են 20 մլրդ դոլարը։

«Կողմերը նշել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն աճել է, հաջող համագործակցություն է իրականացվում էներգետիկայի ոլորտում։ Գազի արտահանման հարցում նշվել է Հարավային գազային միջանցքի և այդ միջանցքի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։ Ալիևն ու Օքթայը նաև անդրադարձել են երկու երկրների միջև առևտրի և տրանսպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Օքթայը պատրաստվում է այցելել նաև Արցախի գրավյալ հայկական Շուշի քաղաք։

Էմմա Չոբանյան