ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Խավիեր Կոլոմինա

Լուրեր

03.02.2026 | 13:41
Տելեգրամյան ալիքով թմրամիջոց էր ձեռք բերել ու իրացնելու նպատակով փաթեթների մի մասը տեղադրել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի տարբեր հատվածներում
03.02.2026 | 13:32
Հաստատվել է ծանրամարտի որակավորման փուլի ընթացակարգն Օլիմպիական խաղերում
03.02.2026 | 13:30
Ադրբեջանն իր 4 քաղաքացիների է կալանավորել ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցելու համար
03.02.2026 | 13:25
Կարևոր որոշում ենք ընդունել՝ ինչպիսին պետք է լինի նոր ատոմակայանի տիպը․ Դավիթ Խուդաթյան
03.02.2026 | 13:22
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս
03.02.2026 | 13:13
Բիլ և Հիլարի Քլինթոնները համաձայնել են Կոնգրեսին ցուցմունք տալ Էփշտեյնի գործով
03.02.2026 | 13:05
Թեհրանի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 13:02
Մեր ընկալումն այնպիսին է, որ երկաթուղին ՌԴ-ի միջոցներով ենք վերականգնելու․ Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 12:58
Հրանտ-Լեոն Ռանոսը և Ստյոպա Մկրտչյանը՝ 2-րդ Բունդեսլիգա տեղափոխության մասին
03.02.2026 | 12:49
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարացվեց․ քրոջ երեխաները կարող են տեսակցել նրան
03.02.2026 | 12:38
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային. Կիևում և Սումիում բազմահարկ շենքեր են վնասվել
03.02.2026 | 12:29
ՊԵԿ-ը շուրջ 23,4 կգ «մարիխուանա»-ի մաքսանենգության դեպք է բացահայտել
03.02.2026 | 12:20
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
03.02.2026 | 12:11
Ուֆայում աշակերտը կրակ է բացել դպրոցներից մեկում
03.02.2026 | 12:01
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է երեկ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստին։

«Լավ նորությունն այն է, որ մեր գործընկերները քննարկում են սահմանների սահմանազատումը, որն անհրաժեշտ է տեղում անվտանգությունը բարելավելու համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ողջունում է ԵՄ-ի ջանքերն այս ուղղությամբ` ներառյալ այս բանակցությունների անցկացումը և ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկը»,- գրել է Կոլոմինան։

Հիշեցնենք, որ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով որոշել հանձնաժողովների չորրորդ նիստի անցկացման ամսաթիվը և վայրը։