Շոլցը փոխել է դիրքորոշումն ու կարևորում է ՌԴ-ի հետ երկխոսությունը․ Էրդողան

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փոխել է իր դիրքորոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Էրդողանի խոսքերն իր Twitter-ում մեջբերում է Daily Sabah-ը, փոխանցում է Meduza-ն։

«Բարձր դիվանագիտությունը կարևոր նշանակություն ունի խնդիրների լուծման համար: Նույնիսկ Գերմանիայի կանցլեր Շոլցը մեկ ամիս առաջ Պուտինի նկատմամբ բոլորովին այլ դիրքորոշում ուներ, իսկ այժմ փոխել է այն Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով երկխոսության կարևորությունը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահն այդ մասին հայտարարել է նոյեմբերի 2-ին Շոլցի և Պուտինի հետ առանձին հեռախոսազրույցներից հետո, որոնց ընթացքում քննարկել է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցը։

Հոկտեմբերին Կրեմլը հայտարարեց, որ Շոլցը, ինչպես և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, «վերջին ժամանակներս ցանկություն չեն հայտնել ինչ-որ կերպ լսել ռուսական կողմի դիրքորոշումը», ինչպես նաև մասնակցել միջնորդական ջանքերին, ուստի «նրանց հետ ավելի քիչ են շփումներ եղել»:

Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պրահայում կայացած գագաթնաժողովում հայտարարել էր, որ ինքը միակ առաջնորդն է, ով «բաց երկխոսություն» է վարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ:

Տաթև Ֆռանգյան