Չգա՛ք, ասեք՝ վայ, ժամանակ չկա, պետք է մեկ անձից գնում անենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի բյուջեում 62 մլն դրամի վերաբաշխում կատարվեց, նաև մոտ 140 մլն դրամն ուղղվեց կառավարության պահուստային ֆոնդ:

Որոշման համաձայն՝ կապահովվեն ՀՀ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերից ընտրված 10 բնակավայրի 53 դպրոցի շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը:

«Մենք պայմանավորվել էինք, որ երբ այս դպրոցները կբացվեն, զուգահեռ ձեռք կբերվեն նոր՝ գործարանային արտադրության տրանսպորտային միջոցներ՝ երեխաներին տեղափոխելու համար։ Տրանսպորտայի միջոցների ձեռքբերում մեր ժամանակացույցի մեջ ունե՞նք, թե՞ չունենք, աշխատանք իրականացվո՞ւմ է այդ ուղղությամբ։ Ո՞վ գիտի այս հարցի պատասխանը»,- հետաքրքրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ դա բավական մեծ փաթեթ է, և ամեն ինչ նախատեսված է ըստ փուլերի իրականացնել։

«Ես կոնկրետ հարց եմ տալիս՝ դրանով մեկը զբաղվո՞ւմ է»,- հարցրեց Փաշինյանը։

«Ենթադրվում է, որ այդ տրանսպորտային միջոցները պետք է ունենան որակավորված վարորդներ, նրանք պետք է նոր ստանդարտի աշխատողներ լինեն՝ սկսած արտահագուստից։ Այսօրվանից պետք է հագուստի դիզայնի մրցույթ հայտարարել, պետք է հասկանալ, թե ոնց ենք այդ մարդկանց հրավիրում և ընդունում աշխատանքի, և այլն։ Փաթեթը ստեղծվել է, բայց զուգահեռ ճանապարհային քարտեզ ստեղծվե՞լ է, թե երբ պետք է սկսվի և երբ պետք է ավարտվի։ Փաթեթի մեջ մենք այդ ամեն ինչն ունե՞նք, թե՞ չունենք։ Ո՞վ գիտի պատասխանը։

«Կարծում եմ ունենք, աշխատանքային խումբ է աշխատում։ Բայց մեքենաների ձեռքբերումը երևի դեռ այդքան մոտիկ չէ՝ ըստ գրաֆիկի»,- նշեց Սանոսյանը։

«Չեմ ուզում, որ հետո գաք, ասեք՝ վայ, եկեք մեկ անձից գնում անենք, ժամանակ չեղավ մրցույթը հայտարարենք, որովհետև գնումների մասին օրենքը լավը չէ։ Պետք է պլանավորել, հստակ իմանալ այսօրվանից։ Հետո չգաք ասեք՝ ժամանակ չկա, 3 օր է մացել պետք է մեկ անձից գնում անենք»,- արձագանքեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։