ՌԴ-ն և Թուրքիան որոշելու են հացահատիկային գործարքի շրջանակում պարեն ստացող երկրների ցանկը․ ԶԼՄ

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Թուրքիան և ՌԴ-ն որոշում են երկրների ցանկը, որոնք ռուսական հացահատիկի ու պարարտանյութերի կարիքն ունեն, աշխատանքները տարվելու են ՄԱԿ-ի հետ համակարգմամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություներից ու երկու երկրների ՊՆ ղեկավարների զրույցից հետո Մոսկվան վերադառնում է հացահատիկային գործարքին։ ՌԴ ՊՆ-ն ևս հայտարարել էր, որ վերականգնում է մասնակցությունը պարենային գործարքում։

«Հիմա ռուսական կողմի հետ միասին որոշվում է երկրների ցանկը, ուր գնալու են ռուսական հացահատիկն ու պարարտանյութերը։ Երկու երկրների ղեկավարների վերջին հեռախոսազրույցում այդ հարցը քննարկվել է, ցուցակների ու երթուղիների ճշտման հարցով զբաղվում են համապատասխան գերատեսչությունները՝ Թուրքիայի, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգմամբ։ Ջանքերը նաև ուղղված են ռուսական պարենի ու պարարտանյութերի արտահանման խոչընդոտները վերացնելուն»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Հարցին, թե ո՞ր երկրներին է մատակարարվելու ռուսական գյուղմթերքը, աղբյուրը պատասխանել է, որ առաջին հերթին լինելու են Աֆրիկայի ու կարիքավոր երկրները։

Էմմա Չոբանյան