Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները վերցնել նաև իրենց պատերազմական հանցագործությունների ապացուցմանը խանգարելու համար․ ՀՀ ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վերջերս հայկական կողմին հանձնվեց 10 զոհված զինծառայողի մարմին, բայց դեռևս կան տեղանքներ, որտեղ մուտք գործելու համար ադրբեջանական զինուժի կողմից հայկական կողմին չի տրամադրվում թույլտվություն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

«Այդ թույլտվությունը բառացի նշանակում է, որ չպետք է կրակել հայկական ուժերի ուղղությամբ, որոնք կմտնեն այդ տարածք և մարմինները դուրս կբերեն։ Այս առումով իրավիճակը մտահոգիչ է»,- ասաց Գրիգորյանը։

ՄԻՊ-ի հավաստմամբ՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ու կառույցների ներկայացուցիչների հետ հաղորդակցության ընթացքում այս հարցը միշտ ակտիվ է պահվում։

«Սա հումանիտար իրավունքի ծայրահեղ ճչացող խախտում է։ Մենք հակված ենք կարծելու, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մարմինները վերցնել նաև իրենց պատերազմական հանցագործությունների ապացուցմանը խանգարելու և դրանք քողարկելու համար։

Չեմ դադարելու այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել․ միջազգային գործընկերերը գիտեն, որ ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է ադրբեջանցի գործընկերոջ հետ ուղղակի կոնտակ, որից դեռևս արձագանք չկա։ Մենք ապաքաղաքական կառույցներ ենք և պետք է մեր մանդատին ծառայենք հենց հումանիտար հարթակում»,- նշեց ՄԻՊ-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։