ՌԴ-ն անկանխատեսելի է՝ ՀՀ-ում ռազմական ուժը գուցե օգտագործի՝ ռեգիոնը կորցնելիս․ պատերազմը չի բացառվում․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.03.2026 | 14:52
Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված
23.03.2026 | 14:48
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
23.03.2026 | 14:43
Երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը՝ ըստ թուրքական աղբյուրի
23.03.2026 | 14:30
Հայ գեղասահորդները վերջին մարզումներն են անցկացնում աշխարհի առաջնությանը մեկնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 14:24
Եթե վարչապետի արարքում քրեորեն հետապնդելի արարք եք տեսնում, հաղորդում տվեք․ Գալյանը՝ մետրոյի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 14:13
Աշխարհը կարող է բախվել տասնամյակների ամենածանր էներգետիկ ճգնաժամին, ոչ մի երկիր «անձեռնմխելի» չի լինի հետևանքներից. IEA-ի ղեկավար
23.03.2026 | 14:05
Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկի հետ
23.03.2026 | 14:04
Մահացել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լիոնել Ժոսպենը
23.03.2026 | 13:56
Մեզ ուղղված մեղադրանքը որն է, որ ժամանակին չե՞նք գնացել ցավոտ զիջումների. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 13:48
ԱՄՆ-ում բանակցությունների արդյունքում Զելենսկին հայտարարել է ՌԴ-ի հետ գերիների փոխանակումը շարունակելու մասին
23.03.2026 | 13:42
Սրբուհի Գալյանը՝ նոր Սահմանադրության աշխատանքային տարբերակներից մեկի հրապարակման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 13:34
Ինձ ՌԴ-ի վերջնական դիրքորոշումը հայտնի չէ. Միրզոյանը` երկաթուղու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 13:27
«Ռեյնջերսը» և «Նոթինգեմ Ֆորեսթը» հետաքրքրված են Ֆինն Գերագուսյանի ծառայություններով
23.03.2026 | 13:22
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
23.03.2026 | 13:18
Եթե իրենք իշխանության գան, խնդիր է լինելու. Միրզոյանը` սեպտեմբերին պատերազմի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TVի հարցազրույցը տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ

-Նիկոլ Փաշինյանն այսօր որոշակիորեն բացահայտեց Սոչիի հանդիպման պատկերը և հերքեց այն պնդումները, թե ՀՀ Կառավարության տեսակետը հակասում է ՌԴ տեսակետին։ «Ռուսաստանն առաջարկում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ ՀՀ Կառավարության քաղաքականությունը լիարժեք համապատասխանում է այս տեսլականի հետ»,- նշել է Փաշինյանը և հիշեցրել՝ հարցի 3 բաղադրիչ կա՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։ Փաշինյանի խոսքով՝ կարգավիճակի թեման հիմա չարժե առաջ բերել, քանի որ դա կբերի ճգնաժամի։ Պուտինը Սոչիի հանդիպումից առաջ ակնարկել էր, որ հնարավոր է ԼՂ հարցը պայմանագրում ներառել։ Ինչո՞ւ Սոչիի հանդիպման ժամանակ դա չհաջողվեց անել։

-Պուտինը խոստացել էր, բայց նաև գոնե ինքն իրեն ապահովագրել էր՝ նշելով, որ, ամեն դեպքում, պետք է հաշվի առնել ադրբեջանական կողմի դիրքորոշումը։ Իսկ Սոչիի եռակողմ հանդիպման հայտարարությունը ցույց տվեց, որ ՌԴ-ն, որպես հիմնական միջնորդներից մեկը, այս հարցում, մասնավորապես՝ ԼՂ կարգավիճակի հետ կապված հարցում, չի կարողանում ստանալ ադրբեջանական կողմի համաձայնությունը։ Ավելին՝ հայտարարության տեքստում ընդհանրապես Արցախ կամ ԼՂ, առավել ևս՝ Ղարաբաղ եզրույթն օգտագործված չէ, սա հենց ադրբեջանական կողմի ուղերձն է առ այն, որ ԼՂ կարգավիճակի մասով որևէ միջազգային քննարկում Ադրբեջանը բացառում է․․․ Սա վկայում է այն մասին, որ ՌԴ-ն չի կարողանում իր առաջարկած ձևաչափում հանգել փոխզիջումների․ ամբողջ հայտարարության տեքստն է այդ մասին խոսում։ Երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրներից որևէ մեկի հետ կապված փոխզիջումային իրողություն, որևէ համաձայնություն արձանագրված չէ։

-Այդ փաստը գլոբալ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման համատեքստում ի՞նչ է նշանակում։ Գիտենք, որ միայն Ռուսաստանը չի հավակնում դառնալ միջնորդ, մոդերատոր և հետագայում նաև հարաբերությունների երաշխավոր․ կա ԱՄՆ, նաև կա ԵՄ։ Ռուսական դաշտում թեման փակվո՞ւմ է, այստեղ համաձայնության չկայացումը մեխնիկորեն խնդիրը տեղափոխում է Արևմուտքի դա՞շտ․․․

-Քանի որ գտնվում ենք հարափոփոխ աշխարհակարգի պայմաններում, այս պահին որևէ միջնորդական ձևաչափ չի կարող ամբողջովին փակել բոլոր խնդիրները, սա միանշանակ է, հատկապես՝ հաշվի առնելով Ադրբեջանի գլխավոր նպատակները, պոտենցիալ այլ միջնորդների նպատակներն ու հնարավորությունները։ Իմ խորին համոզմամբ՝ Ադրբեջանի նախագահը պատրաստ չէ գնալ համաձայնության, թեև խոսվում է մինչև տարեվերջ խաղաղության պայանագրի շուրջ համաձայնութան գալու մասին։ Եթե ադրբեջանական կողմը տեսնում է, որ, դիցուք, սրանից կես տարի հետո կլինի ավելի մեծ հնարավորություն՝ ստանալու ավելին ադրբեջանական շահերի տիրույթում, քան այսօր կամրագրվի որևէ փաստաթղթով, ապա նա չի գնա այդ փաստաթղթի ստորագրմանը։ Մյուս կողմից, երբ դիտարկում ենք մյուս միջնորդական առաքելությունները, ԵՄ-ն բավականաչափ ակտիվ էր, առնվազն դիվանագիտական հարթակում, կարողացավ այս տարվա ընթացքում եռակողմ 2 հանդիպում նախաձեռնել, դրանից բացի՝ տարբեր ձևաչափերով երկկողմ հանդիպումներ, գործուղումներ, բայց երբ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բանը հասավ երաշխիքներին, ԵՄ-ն չկարողացավ ապահովել ռազմական գործողությունների դադարեցում։ Այսինքն՝ ԵՄ-ն, չնայած ակտիվ դիվանագիտական հնարավորություններին, չի կարող երաշխիքներ ապահովել հաշտության պայմանագրի ստորագրման համար։

-Բորելն էլ ասաց, որ ԵՄ գործիքները քաղաքական են։ Իսկ ԱՄՆ-ի գործիքները բոլորովին այլ են։

-Միացյալ Նահանգներն այն բացառիկ դերակատարն է, որն այսօր կկարողանա երաշխավորել որևէ փաստաթուղթ, որը կստորագրվի։ Ամբողջ հարցն այն է՝ արդյո՞ք ԱՄՆ-ն այս պահին ձգտում է դրան։ Բացահայտ ուղերձների մակարդակում ես դա չեմ տեսնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան