Հարկ վճարողներն անձնական գրասենյակի միջոցով կարող են ներկայացնել նախագծերի վերաբերյալ առարկություններ․ ՊԵԿ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Հոկտեմբերի 1-ից հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ փաստաթղթերը, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի որոշումները հարկ վճարողներին ծանուցվում են էլեկտրոնային եղանակով և համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որը հավաստվում է համակարգի կողմից․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Գործընթացն ավելի դյուրին իրականացնելու նպատակով Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողի անձնական գրասենյակում ստեղծել է ստուգումների, ուսումնասիրությունների, հանձնաժողովի որոշումների նոր բաժին: Ընդ որում, համակարգը հարկ վճարողին հնարավորություն է տալիս ոչ միայն  դիտել փաստաթղթերը, այլև ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, իրենց առարկությունները և այլ փաստաթղթեր: Փաստաթղթերը դիտելու և այլ գործողություններ կատարելու նպատակով առաջին հերթին հարկ վճարողի առցանց լիազորն անձնական գրասենյակից պետք է մուտք գործի համապատասխան օգտվողի լիազորությունների «Էջեր» բաժին և  շնորհի, օրինակ, էջը դիտելու, խմբագրելու կամ ստորագրելու լիազորություններ: Այնուհետև, հարկ վճարողը կարող է անձնական գրասենյակի «Ծանուցումներ» բաժնի նոր ստեղծված բաժնում, ըստ անհրաժեշտության,  դիտարկել էջը: Նույն էջից հարկ վճարողը հնարավորություն ունի տեսնելու հանձնարարագիրը, նաև ակտի արձանագրությունների նախագծերը, ակտերը և արձանագրությունները: Ստուգող տեսուչները ևս էջի միջոցով կարող են ներկայացնել փաստաթղթերի պահանջ, որոնց հարկ վճարողը կարող է համակարգի միջոցով պատասխանել և լրացուցիչ ներկայացնել այլ փաստաթղթեր, որոնք ՊԵԿ-ի կողմից ընդունվելու վերաբերյալ նույնպես գեներացվում է հավաստում:

Հոկտեմբերին էլեկտրոնային ծանուցման եղանակով արդեն իսկ ծանուցվել է շուրջ 8500 փաստաթուղթ, իսկ հարկ վճարողներից ստացվել է 110 առարկություն:

Ծանուցումների վերաբերյալ հարկ վճարողները կարող են իրազեկվել նաև էլեկտրոնային փոստի հասցեներով՝ անձնական գրասենյակում մուտքագրելով այն: Նախատեսվում է  ծանուցման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել նաև բջջային հեռախոսահամարներով: