Անցանկալիները․․․ ԱԱԾ-ն ում և ինչ հիմքով կարող է արգելել մուտքը ՀՀ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլին, ռուսական Russia Today հեռուստաալիքի ղեկավար, հայկական արմատներ ունեցող Մարգարիտա Սիմոնյան․․․ Վերջին օրերին հայտնի դարձավ ՌԴ-ում քաղաքական և հասարակական գործունեությամբ զբաղվող մի քանի անձանց տվյալները Հայաստանի տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում ներառելու մասին: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ անցանկալի օտարերկրացիների բանկում են նաև Ֆրանսահայ գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, Նիդերլանդներում ՀՅԴ հայ դատի հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանն ու վերջինիս դուստրը։

Factor. am-ը ներկայացնում է, թե Հայաստանի օրենսդրության համաձայն՝ ո՞վ և ի՞նչ պատճառներով կարող է հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացների տվյալների բանկում, ո՞ր պետական մարմինները կարող են տիրապետել բանկում գտնվող տվյալներին և ինչպե՞ս են հավաքվում այդ տվյալները։

Օտարերկրացիների տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվողների բանկում ներառելու կանոնները սահմանվում են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, որի հիման վրա մշակվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու և դրանից օգտվելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշումը։ Համաձայն այս որոշման՝

Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրացին համարվում է անցանկալի, և նրա մասին տեղեկությունները մուտքագրվում են տվյալների բանկ, եթե`

1) նա արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկվելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից չի անցել 3 տարի.

2) նա «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, և դրա մասին որոշման ընդունման պահից չի անցել մեկ տարի.

3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է`

ա. Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը վնաս պատճառելը, սահմանադրական կարգը տապալելը, պաշտպանունակությունը թուլացնելը,

բ. ահաբեկչական գործունեություն իրականացնելը,

գ. սահմանով ապօրինաբար զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր տեղափոխելը,

դ. մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ իրականացնելը

4) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը։ (Նշենք, որ ինչպես այս, այնպես էլ «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն՝ այս կետից բացառություն է սահմանվում այն դեպքում, երբ անձը գալիս է Հայաստան՝ այդ հիվանդությունից բուժվելու նպատակով)։

5) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր (դրանք ներկայացնելու մասին կրկնակի պահանջից հետո), կամ գոյություն ունեն տվյալներ, որ նրա մուտքը կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվելն ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ.

6) նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.

7) նա աշխատանքի է անցել Հայաստանի Հանրապետությունում` առանց աշխատանքի թույլտվության։

َՈվ կարող է հասանելիություն ունենալ տվյալների բանկին

Տվյալների բանկը վարում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, որն էլ անհրաժեշտ տեղեկություններ է մուտքագրում տվյալների բանկ: Տվյալ դեպքում խոսքը Ազգային անվտանգության ծառայության մասին է։

Տվյալների բանկում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ԱԱԾ-ին տեղեկություններ են ներկայացնում նախագահի աշխատակազմը, Արտաքին գործերի նախարարությունը, Ոստիկանությունը, տվյալներ է հավաքում նաև ԱԱԾ-ն։

Օտարերկրացիներին անցանկալի անձանց բանկում ներառելու հիմքերի առկայության դեպքում վերը նշված մարմիններն անհապաղ տեղեկացնում են ԱԱԾ-ին՝ անհրաժեշտ տեղեկությունները տվյալների բանկ մուտքագրելու համար։ Այս տեղեկությունների մեջ նշվում է օտարերկրացուն նույնականացնող տվյալները և այն հիմքը, որով օտարերկրացին համարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի, ինչպես նաև կցվում է օտարերկրացու անձնագրի (առկայության դեպքում) պատճենը:

Որ մարմինները տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն

Տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, ԱԱԾ-ն, Արտաքին գործերի նախարարությունը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության դատարանները, Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները:

Տվյալների բանկից օգտվելու համար այս մարմինները գրավոր հարցումներ են ներկայացնում ԱԱԾ-ին, որը ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանի:

Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերջին օրերին հրաժարվել է լրագրողներին տրամադրել անցանկալի համարվող անձանց՝ բանկում լինելու և այնտեղ հայտնվելու պատճառների մասին տեղեկությունները՝ դրանք անձնական կյանքի տվյալ որակելով։
Օրենքից, սակայն, ակնհայտ է դառնում, որ տվյալների բանկն, իսկապես, հասանելի չի կարող լինել ՀՀ ցանկացած քաղաքացու, ավելին՝ այս տվյալներն հասանելի չեն անգամ Ազգային ժողովին։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է օրեր առաջ ԱԺ արտաքին կապերի վաչության պետ Տիգրան Սեյրանյանը խորհրդարանի անունից նամակ ուղարկել ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին՝ տեղեկացնելով, որ վերջինիս այցը Հայաստան համարվում է անցանկալի։

Նշենք, որ Զատուլինը հոկտեմբերի 25-ին հրապարակել էր ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի անունից իր էլեկտրոնային փոստին ուղարկված նամակը։

 

 

«ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության անունից հայտնում ենք, որ, ցավոք, Հայաստանի Հանրապետության մասին վերջին շրջանի Ձեր հայտարարությունները վնասում են մեր պետությունների բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Սրանով պայմանավորված, ապագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի», – Զատուլինին ուղարված նամակում գրել էր Սեյրանյանը։

Սեյրանյանը, սակայն, Factor.am-ի հետ հեռախոսազրույցում չպարզաբանեց՝ ինչպե՞ս է տեղեկացել այն մասին, որ Զատուլինի տվյալները ներառված են ՀՀ տարածքում անցանկալի օտարերկրացիների տվյալների բանկում՝ առաջարկելով դիմել Ազգային ժողովի լրատվական ծառայությանը։ Նշված հարցի պարզաբանումը ստանալու համար մենք գրավոր հարցում ենք ուղարկել։ Պատասխան ստանալուն պես մենք նորից կանդրադառնանք թեմային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան