Բոլորը պետք է հասկանան, որ ժողովրդի կամքն է վերջին ատյանը. Արկադի Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Լուրեր

12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն այսօր անդրադարձել է Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին: 

«Երկու գործոն կա իմ կարծիքով, մեկն այն է, որ ժողովուրդը դժգոհ է ստեղծված իրավիճակից, ակնհայտ է, երկրորդն էլ՝ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը»: Ամենակարևորը, ժողովրդի կամքի արտահայտությունն է, այլ հարց է, թե հետո այդ կամքն ով կօգտագործի և ինչ ընթացք կունենա, կկարողանա՞ ժողովուրդը տեր կանգնել իր կամքին, թե՞ կխաբեն նրան, կամ ո՞ւր կտանեն` դա այլ խնդիր է արդեն, սակայն բոլորը պետք է հասկանան, որ ժողովրդի կամքն է վերջին ատյանը», – factor.am-ի հետ զրույցում ասել է Արկադի Կարապետյանը: 

Կարապետյանը նաև անդրադարձել է «Սասնա ծռերի» և ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատական պրոցեսներին: 

«Սամվել Բաբայանին ազատ արձակելու մեջ ես որևէ վտանգ չեմ տեսնում: Չգիտեմ, դա էլ ասեմ, թե պատմությունն ինչի մեջ է: Ուղղակի ես նրան շատ լավ գիտեմ, ինչպես ասում են, չեմ ուզում հետագայում սխալված լինել, բայց դարձյալ, նրա պարագայում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում: Ես գտնում եմ, որ շատ հեշտ, հանգիստ կարելի է լեզու գտնել», – ասել է նա: 

Մանրամասները՝ տեսանյութում: