Ալիևը փորձում է Նախիջևանի ինքնավար գերատեսչությունները ենթարկեցնել կենտրոնական իշխանություններին

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը լուծարվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դրա հիմքի վրա ստեղծվել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության Նախիջևանի գլխավոր վարչությունը, որի ղեկավար է նշանակվել գնդապետ Մոհսուն Աշուրովը։ Վերջինն աշխատել է Բաքվի օդանավակայանի պետական անվտանգության ծառայությունում։

Նախիջևանի պետական անվտանգության ծառայությունը վերացնելու և Ադրբեջանի կենտրոնական իշխանություններին ենթարկեցնելու այս քայլը բավական ուշագրավ է։ Չի բացառվում, որ ապագայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աստիճանաբար Նախիջևանի կառույցները կզրկի ինքավար կարգավիճակից։

Ի դեպ, ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Հաբիբ Մյութեզիրը սոցցանցերի իր էջերում գրել է, որ իր տեղեկություններով՝ Նախիջևանի բոլոր գերատեսչությունները սկսելու են ենթարկեցնել Բաքվի կենտրոնական գերատեսչություններին։

Էմմա Չոբանյան