Էրդողանը նոյեմբերին ինտենսիվ հանդիպումներ է ունենալու ՆԱՏՕ-ի արդիական խնդիրների շուրջ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ին վերաբերող մի շարք հարցերի քննարկման համար նոյեմբերի սկզբին ինտենսիվ հանդիպումեր է անցկացնելու, գրում է Անադոլու գործակալությունը։

Նշվում է, որ նոյեմբերի 4-ին Էրդողանը Ստամբուլում հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, իսկ նոյեմբերի 8-ին՝ Շվեդիայի նորանշանակ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին։

Ակնկալում է, որ Ստոլտենբերգի հետ հանդիպմանը քննարկվելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմը։

Իսկ ահա Շվեդիայի վարչապետի հետ քննարկման հիմնական թեման լինելու է Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից միայն Թուրքիան և Հունգարիան դեռևս չեն վավերացրել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտը։

Էմմա Չոբանյան