ՄԻՊ-ը վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի սահմանահատումներն արգելելու կապակցությամբ իրավունքների խախտման վերաբերյալ որոշում է կայացրել

Լուրեր

19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց ներկայացուցիչները տեղեկացրել են, որ իրենց վստահորդները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից փորձել են հատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, սակայն օդանավակայանում ծառայություն իրականացնող ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողներն արգելել են նրանց ելքը՝ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում ելքի իրավունքի սահմանափակման առկայության պատճառով և Պաշտպանի աջակցությունն են խնդրել իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը վերացնելու հարցում․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Ավելի ուշ, բողոք ներկայացրած անձինք տեղեկացրել են, որ իրենց վստահորդների ելքի իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգում չի վերացվել, վերջիններս բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին:

Բողոքի քննարկման արդյունքում թե բողոքաբերների ներկայացրած տվյալների և թե Ոստիկանությունից ստացված պարզաբանումների հաշվառմամբ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության, վերաբերելի միջազգային պայմանագրերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների, բողոքի հիմքում ընկած փաստական տվյալների նկատմամբ կիրառելի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ընդունված 1998 թվականին թիվ ՀՕ-248 օրենքով), ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից արտահայված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝

Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող կամ դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժման իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են:

Պաշտպանը վերահաստատում է իր՝ նախկինում արտահայտած եզրահանգումը և արձանագրում, որ նշված անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական և հիմնավորված կարող է լինել միայն այն դեպքում, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:

Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի նմանատիպ ցանկացած խախտում պետք է առաջ բերի պատասխանատու պաշտոնատար անձի պատասխանատվության հարց:

Պաշտպանը խախտման որոշմամբ արձանագրել է բողոքաբերների ազատ տեղաշարժի իրավունքի խախտման փաստը և առաջարկել ՀՀ ոստիկանությանը իրավակիրառ պրակտիկան զարգացնել այնպես, որ բոլոր այն իրավիճակներում, երբ անձը չունի որևէ դատավարական կարգավիճակ կամ ունի վկայի, տուժողի կարգավիճակ, բացառվեն նրա ելքը սահմանափակելու դեպքերը:

Պաշտպանը շարունակելու է մշտադիտարկել իրավակիրառ պրակտիկան և ըստ հետևությունների կձեռնարկի հասցեական այլ գործողություններ։