Մոսկվան դիմել է Երևանին՝ Հայաստան Զատուլինի և Սիմոնյանի մուտքի արգելքի պարզաբանման հարցով

Լուրեր

16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով դիմել է Երևանին՝ Հայաստան Կոնստանտին Զատուլինի և Մարգարիտա Սիմոնյանի մուտքի արգելքի հաստատման և պարզաբանման հարցով։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանքով է ընդունել այդ հաղորդագրությունները։

«Մենք անմիջապես դիվանագիտական ուղիներով դիմեցինք այս հարցով հաստատման և պարզաբանման համար։ Ելնում ենք այն հանգամանքից, որ տեղեկության հաստատվելու դեպքում այս քայլը կհամարենք որպես ոչ բարեկամական և դաշնակցային հարաբերություններին չհամապատասխանող։ Արձագանքը կլինի պաշտոնական հաստատում ստանալուց հետո։ Նրանք (Զատուլինը և Սիմոնյանը) ավանդաբար հանդես են գալիս դաշնակցային կապերի համակողմանի զարգացման օգտին։ Նրանք հասարակական գործիչներ են։ Ես իսկապես չէի ցանկանա, որ այսօր արհեստական պատճառներ հորինվեն, երբ Արևմուտքը փորձում է սեպ խրել մեր և մեր դաշնակիցների միջև»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտնել էր, որ պաշտոնական էլեկտրոնային փոստին Հայաստան ժամանելու «անցանկալիության» մասին նամակ է ստացել՝ ստորագրված ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչություն պետ Տիգրան Սեյրանյանի կողմից։ Պատճառները Հայաստանին ուղղված հայտարարություններն էին, որոնք վնասում են Ռուսաստանի հետ բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Դրանից հետո Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նույնպես հայտարարել է, որ իրեն արգելել են մուտք գործել Հայաստան։

Տաթև Ֆռանգյան