Սա շանտաժ է․ Պուտինը գրել է նոյեմբերի 9-ը, Զատուլինի ձեռքով ՀՀ-ի՞ն եք մեղադրում միջանցք տալու մեջ․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Հոկտեմբերի 31-ին Վլադիմիր Պուտինի հրավերով Սոչիում կկայանա եռակողմ հանդիպում՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ ՌԴ-ից այդ հանդիպմանն ընդառաջ պրոմիջանցքային երկու հայտարարություն է հնչել։ Նախ՝ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը բաց ասում է՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով և Իրանով, եթե Հայաստանը չլուծի տրանսպորտային շրջափակման հարցը՝ կառուցվում է ՀՀ-ն շրջանցող ճանապարհ։ Եվ նաև՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Զատուլինն է բաց միջանցք պահանջում։

Կարելի՞ է ենթադրել, որ Փաշինյանի վրա փորձելու են առաջիկա հանդիպմանը Ալիևն ու Պուտինը ճնշումներ բանեցնել։ «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը Factor TV-ին տված հարցազրույցում հիշեցնում է, թե ով է նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակը, որին հղում է անում Իլհամ Ալիևը՝ միջանցք պահանջելով ՀՀ-ից։

«Ես ուզում եմ բաց խոսենք մեր ժողովրդի հետ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության հեղինակը Վլադիմիր Պուտինն է, ինքը խոստովանել է, որ անձամբ ինքն է գրել այդ հայտարարությունը։ Հետևաբար, պետք չէ մեղանչել ճշմարտության դեմ։ Այսօր Զատուլինի շուրթերով մեղադրել ՀՀ-ին, որ մենք ենք տվել միջանցքը՝ Փաշինյանի ձեռամբ, մի քիչ ազնիվ չէ։ Եթե այդ հայտարարության հեղինակն ու ճարտարապետը Պուտինն է, և իրենք այդ կետը դրել են, որ պետք է կորզել միջանցք ՀՀ-ից, սխալ է ՀՀ-ին մեղադրել այդ հարցով։ Օվերչուկի ասածը շանտաժ է։ Եղբա՛յր, փակեք միջանցքի թեման»,- նշեց Նորայր Նորիկյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան