Սրբուհի Գալյանը կմեկնի ԱՄՆ. որքանով այցը կապ ունի նախկին պաշտոնյաների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնելու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։ Ըստ Բաբաջանյանի՝ այցը հատկապես կարևոր է Հայաստանից ԱՄՆ դուրս բերված ապօրինի կապիտալը ԱՄՆ իշխանությունների հետ գնահատելու և ապօրինի ծագում ունեցող հայաստանյան գույքի մեջ ներառելու հնարավորությունների տեսանկյունից։

Factor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Գլխավոր դատախազությունից։ Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հաստատեց, որ Գալյանն առաջիկայում Միացյալ նահանգներ է մեկնելու, սակայն օրակարգի և հանդիպումների մասին որևէ մանրամասն չհայտնեց։

Հիշեցնենք՝ երեկ էլ Արման Բաբաջանյանը փաստաթուղթ էր հրապարակել, տեղեկացնելով, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և նրա կինը՝ Լուսինե Գալաջյանն այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք են բերել առանձնատուն 2 մլն 50 հազար դոլարով։ Նախկին պատգամավորը Factor.am-ի հետ զրույցում պատմել էր, որ փաստաթղթերն իր հետ Հայաստան է բերել ԱՄՆ-ից, սակայն թե որն է ինֆորմացիայի աղբյուրը և ինչ այլ տեղեկություններ կան, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը զերծ էր մնացել բացահայտումներից, պատճառաբանելով՝ սպասում է իրավապահ մարմինների արձագանքին։

Ավելի ուշ Լուսինե Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել։ Հարցին՝ կարո՞ղ է արդյոք սա հիմք դառնալ, որ Վիգեն Սարգսյանը ևս անցնի ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով, Մարտիրոսյանը նշել էր՝ այդ մասին վաղ է խոսել։

Ռոզա Վարդանյան