ՀԱՊԿ-ը վաղն արտահերթ նիստ կհրավիրի․ կքննարկվի Երևանին օգնության տրամադրման հարցը
Քաղաքականություն
27.10.2022 | 15:54ՀԱՊԿ արտահերթ նիստին կքննարկվի Երևանին օգնության տրամադրման հարցը։ Այս մասին ասված է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված կազմակերպության առաքելության աշխատանքի արդյունքները։
Նախատեսվում է նաև, որ կդիտարկվեն ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները:
Տաթև Ֆռանգյան