Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Գվինեա-Բիսաուի նախագահի միջոցով Զելենսկիին ոչ մի ուղերձ չի փոխանցել

Լուրեր

31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վլադիմիր Պուտինը Գվինեա-Բիսաուի նախագահի միջոցով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հատուկ ուղերձ չի փոխանցել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չորեքշաբթի հաղորդվել էր, որ Գվինեա-Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն Պուտինից Զելենսկիին է փոխանցել  բանակցությունների պատրաստակամության մասին ուղերձը։ Պեսկովի խոսքով՝ Պուտինն Ումարու Սիսոկու Էմբալոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Ուկրաինայի հետ բանակցությունների հարցով Ռուսաստանի պատրաստակամությունը, սակայն Կիևի համար հատուկ ուղերձ չի փոխանցել։

«Դե ֆակտո Ռուսաստանը չի փոխում իր դիրքորոշումը, մենք պատրաստ ենք ապահովել մեր շահերը բանակցային սեղանի շուրջ, մենք դա ենք ուզում։ Սակայն այս դեպքում խոսքը Ուկրաինայի ցանկության բացակայության մասին է։ Ահա թե ինչ է քննարկվել»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

«Աֆրիկյան երկրներից մեր գործընկերն ասել է, որ շփումներ կունենա և Պուտինի այս դիրքորոշումը կփոխանցի ուկրաինական կողմին։ Այս դեպքում կոնկրետ մեսիջ չկա, և այդ մասին խոք չի գնացել»,- նշել է նա։

Մինչ այս, ռուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել են բանակցությունների սեղանի շուրջ նստելու պատրաստակամության մասին, բայց՝ միայն ռուսական պայմաններով։

Կիևն իր հերթին հայտարարել է, որ նման բանակցությունները խաղաղություն չեն բերի, և որ զինադադարը միայն ձեռնտու կլինի Ռուսաստանին՝ ժամանակ տալով նոր հարձակման պատրաստվելու:

Տաթև Ֆռանգյան