Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների հետ. Արայիկ Հարությունյան

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

«Առաջիկայում ուզում եմ հանդիպում ունենալ «Այբ» դպրոցի աշակերտների և «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի շրջանակում վերապատրաստում անցած ուսուցիչների հետ»,- հայտարարել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Չեխիայում գործող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցին:

Նախարարը հստակեցրել է, որ խնդիրը ոչ թե «Այբ»  դպրոցի գործունեությանն է վերաբերում, այլ «Արարարատյան բակալավրիատ» կրթության գերազանցության ծրագրին, որի իրականացման համար «Այբ»   հիմնադրամին պետական բյուջեից խոշոր հատկացումներ են արվել` պայմանավորված ՀՀ նախկին նախագահի կրթության հարցերով խորհրդականի անձով. «2017 թվականին պետական բյուջեից 617 մլն դրամ գումար է հատկացվել «Արարարատյան բակալավրիատ» ծրագրին. արդյունքում ունենք թարգմանված ծրագրեր և վերապատրաստված մոտ 100 ուսուցիչ: Ծրագիրը նախատեսում էր գերազանցության կենտրոններ հիմնել Հայաստանի ընդամենը 20 դպրոցներում: Սա այն դեպքում, երբ կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող Կրթության ազգային ինստիտուտին հատկացվել է 638 մլն դրամ` Հայաստանի բոլոր դպրոցների ուսուցիչներին վերապատրաստելու, ինչպես նաև կրթության ամբողջ ծրագրերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Այսինքն` 20 դպրոցի և 100 ուսուցչի մասնագիտական կատարելագործման համար հատկացվել է գրեթե նույնքան գումար, որքան շուրջ 1400 դպրոցի և տասնյակ հազարավոր ուսուցիչների: Իմ հակասությունն այս ծրագրի հետ կապված պայմանավորված է եղել այս անհավասար մոտեցմամբ»,- նշել է Արայիկ Հարությունյանը և հավելել, որ հատկացված միջոցների արդյունավետ օգտագործման հարցին կանդրադառնա աուդիտի ուսումնասիրության ավարտից հետո: Միաժամանակ ԿԳ նախարարը շեշտել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրով վերապատրաստված մանկավարժների մասնագիտական ներուժն անպայման օգտագործվելու է կրթության զարգացման նպատակով. «Ես պատրաստվում եմ հանդիպել «Այբ» դպրոցի աշակերտների հետ` թյուրընկալումները բացառելու նպատակով»,- շեշտել է նախարարը:

Անդրադառնալով ավագ դպրոցների կրթական ծրագրի արդյունավետությանը և 12-ամյա կրթության համակարգի փոփոխության հնարավորությանը` նախարարը նշել է, որ 12-ամյա կրթության համակարգն արդարացված է, այլ հարց, որ այսօր ավագ դպրոցը չի կատարում իր բովանադակային գործառույթը և չի ապահովում պատշաճ որակ. «Ավագ դպրոցի նպատակը 15-16 տարեկան սովորողների նախամասնագիտական կողմնորոշման ապահովումն ու բուհի ընդունելությանը նախապատրաստելն է: Կրտսեր դպրոցում` 1-4-րդ դասարաններում ունենք բարձր որակի կրթություն, դրանից հետո անկում է սկսվում: Բավարար որակ չունենալու պատճառով կրկնուսույցներից հրաժարվել դեռ չի հաջողվում: Բայց մենք ավագ դպրոցի կրթության որակին լուրջ նշանակություն ենք տալիս և բարեփոխումների մեջ դա առանցքային խնդիր ենք դիտարկում»,- ասել է ԿԳ նախարարը:

Դասական ուղղագրության և Լեզվի պետական տեսչության հետագա գործունեության վերաբերյալ հարցերի առնչությամբ` ԿԳ նախարարը նշել է, որ առաջիկա 1-2 տարիներին հայերենի միասնական ուղղագրության հարցը հրատապ չի համարում. «Որպես նախարար ինձ համար առաջնային խնդիր է օտարագիր, մասնավորապես լատինատառ հայերենի դեմ պայքարը: Մենք պետք է համատեղ ուժերով հասնենք այն բանին, որ հայ մարդը համացանցում գրի գրագետ և հայատառ»,- շեշտել է նա: Ինչ վերաբերում է Լեզվի պետական տեսչության աշխատանքի արդյունավոտությանը` նախարարի գնահատմամբ կառույցը մատնված է եղել անգործության և ոչինչ չանելու համար պետական բյուջեից ստացել է տարեկան մոտ 70 մլն դրամ ֆինանսավորում. «Լեզվի տեսչության աշխատանքի լավագույն գնահատականը հայերենի համատարած ոտնահարումն է` սկսած սոցցանցերում ոչ հայատառ գրելուց մինչև օտարալեզու գովազդներ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների լեզու»,- նշել է նախարարը: