ՀՀ դատախազության ուսումնասիրությամբ բացահայտվել են թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից շուրջ 2 մլրդ դրամի չափով ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորության չկատարման փաստեր

Լուրեր

12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել է ՀՀ կառավարության որոշումներով 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման  գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

 

Նշված ժամանակահատվածում ԱԱՀ վճարման գծով ՀՀ կառավարության թվով 48 որոշումներով տնտեսվարող սուբյեկտները ստացել են արտոնություն ընդհանուր շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի չափով: Նրանցից 19-ի մասով ուսումնասիրության պահին լրացած է եղել արտոնության ժամկետը:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից նշված 19 տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ ստացված տեղեկատվությունից պարզ է դարձել, որ առկա է շուրջ 1,966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն՝ թվով 8 տնտեսվարող սուբյեկտների կողմից:

 

Նշված 8 տնտեսվարող սուբյեկտներից 3-ը ճանաչվել են սնանկ (պարտավորության չափը շուրջ 893,2 միլիոն դրամ): Դրանցից 1 դեպքում սնանկության գործընթացում վաճառված գույքից միջոցներն անցել են ապահովված պարտատերերին, և ներկա դրությամբ ԱԱՀ պարտավորությունը մարելու համար տնտեսվարող սուբյեկտը գույք չունի (պարտավորության չափը 148 միլիոն դրամ): 3-ի դեպքում ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ (պարտավորության չափը շուրջ 237,9 միլիոն դրամ): Իսկ 2 տնտեսվարող սուբյեկտի դեպքում ԱԱՀ գծով պարտավորության գանձման ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել հետագա օրենսդրական փոփոխություններով պայմանավորված: Արդյունքում ԱԱՀ վճարման գծով նշված 834,9 միլիոն դրամի չափով պարտավորությունն օրենքի ուժով վերացվել է:

 

Բացի այդ, արտոնության տրամադրման գործընթացում առաջ են եկել մի շարք խնդրահարույց հարցեր: Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ կազմակերպությունները ներկրել են արտոնության տրամադրմանը վերաբերող՝ ՀՀ կառավարության որոշումներով սահմանված խմբաքանակներից ավել ապրանքներ, կամ օրենսդրական փոփոխությունների արդյունքում տնտեսվարող սուբյեկտների մի մասն ազատվել է միևնույն ապրանքախմբին դասվող ապրանքները ներմուծելու դեպքում առաջացող ԱԱՀ-ից, իսկ մյուս մասը՝ ոչ:

 

Վերը նշված խնդիրների պարզաբանման, ինչպես նաև կազմակերպությունների կողմից ԱԱՀ վճարման գծով պարտավորությունների չկատարման հանգամանքները հստակեցնելու նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: