2018-ից աշխատատեղերի աճի տեմպի մեջ ենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

2018-ից աշխատատեղերի աճի տեմպի մեջ ենք․ սեպտեմբերին Հայաստանում 10 037 նոր աշխատատեղ է գրանցվել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ սա նոր ռեկորդ է ՀՀ աշխատանքային վիճակագրության մեջ։

«2022թ-ի սեպտեմբերին ունեցել ենք 691 087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10 000–ով։ Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022թ-ի հունիսին` 681 050 աշխատատեղ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ 2022 թվականի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված բոլոր աշխատավարձերը միասին վերցված 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23,5 տոկոսով:

«Սա, կարծում եմ, մի տարվա համար որպես աշխատավարձային ֆոնդ շատ կարևոր ցուցանիշ է, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 74 մլրդ 161 մլն դրամով, կամ 73,2 տոկոսով, այսինքն՝ հիմա հանրապետության աշխատավարձային ընդհանուր ֆոնդը 73 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի սեպտեմբերին:

Շատ կարևոր է եկամտային հարկի ընդհանուր գումարը. սա թերևս այն թիվն է, որը կարող է մեզ հպարտանալու և ընդգծելու տեղ տալ: 2022 թվականի սեպտեմբերի, 2021 թվականի սեպտեմբերի նկատմամբ եկամտային հարկ ավել է հավաքագրել 5 մլրդ 351 մլն դրամով կամ 17,6 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն դրամով կամ 41,8 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով մեկ մարդուն վճարած միջին աշխատավարձին, վարչապետն արձանագրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին 2021 թվականի սեպտեմբերի համեմատ մեկ մարդուն վճարված աշխատավարձն ավել է 35 հազար 769 դրամով կամ 16,4 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ ավել է 80 հազար 77 դրամով կամ 46,1 տոկոսով:

«Իհարկե, թվերը շատ կարևոր են և շատ տպավորիչ են, և հույս ունեմ, որ մենք այս տեմպը կշարունակենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։