Ընտրական օրենսգրքի փոփոխության առթիվ Դավիթ Հարությունյանի առաջարկն ուղղակի պոպուլիզմ է․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 10:41
ՀՀ մարզերում ապօրինի ջրօգտագործումներ են կասեցվել. ԲԸՏՄ
16.12.2025 | 10:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.12.2025 | 10:19
«Թրամփի ծրագիրը» նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը, որին Թեհրանը կտրականապես դեմ է. Վելայաթի
16.12.2025 | 10:06
Տեղի է ունեցել պրոբացիայի և քրեակատարողական ոլորտին առնչվող հարցերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը
16.12.2025 | 09:54
Սպասվում է ձյուն և ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի
16.12.2025 | 09:40
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին
15.12.2025 | 23:44
Ադրբեջանը պետք է դադարեցնի անձանց հսկողության MIRAS համակարգի ներդրումը. HRW
15.12.2025 | 23:30
Պինոչետի բռնապետությունից ի վեր առաջին անգամ Չիլիի նախագահական ընտրություններում ծայրահեղ աջերի թեկնածուն հաղթել է
15.12.2025 | 23:18
ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի գործարարների նկատմամբ՝ ռուսական նավթի առևտրի համար
15.12.2025 | 23:05
ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել. ՀՎԿԱԿ
15.12.2025 | 22:53
Իրանում ձերբակալվել է Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Նարգիզ Մոհամմադին
15.12.2025 | 22:39
Էրդողանը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմի ժամանակ «երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ»
15.12.2025 | 22:25
Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր
15.12.2025 | 22:14
Նախիջևանում պայմանագրայիններն ահազանգում են, որ իրենց աշխատավարձը չեն վճարում
15.12.2025 | 22:00
Գարեգին Բ-ի՝ գործակալ լինելու մասին պնդման հետքերով. ինչ է ասում դատախազությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արտահերթ ընտրություններին ընդառաջ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների քննարկման նպատակով առաջիկա օրերին կստեղծվի կուսակցություններ + ՀԿ-ներ քննարկման ձևաչափ, որում ընդգրկված կլինեն 2-ական ներկայացուցիչներ խորհրդարանական խմբակցություններից, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող ՀԿ-ներ՝ մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ից, «Թրանսփարենսի ինտերնեյշնլ»-ից, ինչպես նաև ՀՔԱՎ-ից։ Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ իրենք արդեն 2 շաբաթ է, քննարկումներ ունենում են։ «Քննարկումներ ենք ունեցել բոլոր խորհրդարանական կուսակցությունների հետ, բացի ՀՀԿ-ից»,- ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով, որ անկյունաքարային հարցերի շուրջ իրենք միակարծիք են, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգ չի լինելու և պետք է վերնայվեն նախընտրական քարոզարշավի խաղի կանոնները։

«Որ այն պետք է լինի քաղաքական, ոչ թե դրամապանակների մրցակցություն։ Հաջորդը, որ ավելացվեն պատիժները ընտրական հանցագործությունների համար»,- ասաց Իոաննիսյանը։ Նշենք, որ մոտ մեկ ամիս համառելուց հետո երեկ ՀՀԿ-ն ԳՄ նիստից հետո հայտարարեց, որ պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների անցկացման և «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների հարցը:

«ՀՀԿ-ն հասկացավ, որ խորհրդարանում չունի մանդատների ուժով հարց լուծելու հնարավորություն։ Եթե իրենք ունենային մանդատների ուժով հարց լուծելու հնարավորություն, վստահեցնում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այսօր վարչապետ չէր լինի»,- նկատեց Իոաննիսյանը։ Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, որ ԸՕ փոփոխությունները պետք է քննարկվեն խորհրդարանի քաղաքական ուժերի միջև, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի համակարգողն ասաց, որ ներկա Հայաստանում հնարավոր չէ նման քննարկում առանց քաղհասարակության․ «Թող որևէ մեկը չնեղանա, բայց մենք ենք պորֆեսիոնալներն այդ հարցի»։

Երեկ Դավիթ Հարությունյանը նաև ասել է, որ իրենք ողջունում են «Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով։ Մասնավորապես՝ որպես կարևորագույն մեխանիզմներ պարոն Փաշինյանը նշել է հետևյալը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական, միմյանց հետ փոխկապակցված բազա»։

Դանիել Իոաննիսյանը ոչ իրատեսական է համարում ՀՀԿ մատնանշած փոփոխությունները արտահերթ ընտրությունների համար և տեսակետ հայտնում, որ ՀՀԿ-ն հենց դրանք է ընտրել՝ ընտրությունները հնարավորինս հետաձգելու համար։

«ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը, 10 տարի լինելով արդարադատության նախարար, շատ լավ գիտի, 2 տարի առաջ ինքն էր այս ամենը բացատրում, և հիմա ինքը գալիս, առաջարկում է այս սիստեմները ներդնել։ Կներեք, սա ուղղակի պոպոուլիզմ է»,- հակադարձեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ գիտակցված առաջարկել մի բան, որն իրատեսական չէ՝ պոպուլիզմ է։

Մեր հիշեցմանը, որ Դավիթ Հարությունյանը հղում է կատարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Իոաննիսյանը պատասխանեց, որ իրոք, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է եղել դա, բայց, ցավոք սրտի, այն կարճ ժամկետում իրագործելի չէ։ «Եթե արտահերթ ընտրությունների ժամկետը մեկ տարի լիներ, կարելի էր քննարկել, փորձել արագացնել։ Պատճառը, որ ՀՀԿ-ն հետաքրքրված է այս սցենարով, հենց այն է, որ ընտրություններն այս աշնանը չեն կարող լինել և ՀՀԿ-ն այդպիսով փորձում է ընտրությունները հետաձգել»,- վստահեցրեց Իոաննիսյանը։

Մանրամասները դիտեք Դանիել Իոաննիսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան