Ռազգիլդեևի գործով արդեն 3-րդ դատավորն է փոխվում, բայց նրան դատարան բերել չի հաջողվում․ ՀՔԱՎ

Լուրեր

26.06.2026 | 14:29
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:45
Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի
Բոլորը

Ռազգիլդեևը կրկին դատարան չի ներկայացել․ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանից պահանջում են ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ նա խոչընդոտում է արդարադատության իրականացմանը․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնելով ռուսական բազայի տարածքում։ Չնայած Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցն ու ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը, ինչպես նաև այդ շրջանում ներգրավված փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս հայտարարել էին, որ դատարանը դրանով խախտում է Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը, բայց դատավոր Ա․ Ղուկասյանն ու Ն․ Բեգլարյանը դա խախտում չէին համարում։

Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու պատճառով Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները 2022 թ․ ապրիլից դադարեցրել էին դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։

Գործով վերջին դատական նիստը հոկտեմբերի 24-ին էր․ գործի քննության ընթացքում արդեն 3-րդ անգամ գործը մակագրվել է նոր դատավորի, և նիստը նշանակվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում։ Նոր դատավորի նշանակմամբ գործով դատաքննությունը վերսկսվում է, և դատական նիստերին ամբաստանյալի մասնակցությունը ապահովելու հարցը կրկին օրակարգում էր։

Ռազմաբազայի հրամանատարությունն ու ինքը Ռազգիլդեևը դատարանին միջնորդել էին՝ դատական նիստին մասնակցությունը կրկին տեսակապով կազմակերպելու հարցով․ դատախազն ու պաշտպանը համակարծիք էին, որ տեսակապով ևս հնարավոր է ապահովել մասնակցությունը, մինչդեռ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի շահերը ներկայացնող ՀՔԱՎ փաստաբան Հայկ Հակոբյանը առարկեց միջնորդության դեմ։ Նա վերահաստատեց նախկինում արված հայտարարություններն այն մասին, որ ամբաստանյալին դատարան չներկայացնելը Քրեական դատավարության օրենսգրքի խախտում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։

Ուշագրավ է, որ Ռազմաբազայի ղեկավարությունը դատավարության ողջ ընթացքում Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու տարբեր պատճառաբանություններ է ներկայացրել․ այսպես՝ 2020 թ․ հունիսի 18-ին Ռազմաբազայի հրամանատարությունը դատարանին է դիմել դատական նիստը ռազմաբազայի տարածքում կամ հեռավար միանալու պայմանով անցկացնելու հարցով՝ վկայակոչելով երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված վիճակը․ «Դատավարության մասնակիցների և այլ անձանց անվտանգության ապահովման նպատակով առաջարկվում է դատական գործընթացն անցկացնել Բազայի տարածքում տեսակապի միջոցների օգտագործմամբ»։

Իսկ նույն թվականի օգոստոսի 3-ին Ռազգիլդեևի անունից միջնորդություն է ներկայացվել դատարան, որում, մասնավորապես, վկայակոչվել է համավարակն ու անվտանգության հարցերը և նշվել է․ «Ես վախենում եմ իմ կյանքի և առողջության համար, գտնում եմ, որ իմ նկատմամբ քրեական գործը Շիրակի մարզի դատարանի շենքում քննելու դեպքում ամբողջությամբ չի ապահովվի իմ, վկաների, պահակախմբի կազմում ռուս զինծառայողների անվտանգությունը։ Առավել անվտանգ կլինի գործը քննել բազայի տարածքում կամ տեսակապի ռեժիմով»։

Հետագայում Ռազմաբազայի հրամանատարությունը պարբերաբար վերահաստատել է այս դիրքորոշումը՝ տարբեր պատճառաբանություններով։ Պատճառաբանությունների այս բազմաբազանությունն ու չհիմնավորված լինելը վկայում է այն մասին, որ Ռազմաբազայի հրամանատարը բացարձակ կամայական ու անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հայաստանի դատարանի հանդեպ։

ՀՔԱՎ-ը նաև ՄԻԵԴ գանգատ է ներկայացրել այն հիմքով, որ պետությունը չի ապահովում կյանքի իրավունքի խախտման փաստի արդյունավետ քննությունը։

Հայկ Հակոբյանը, ի պատասխան դատարանի հարցին, նշել է, որ սրանով խախտվում են տուժողի իրավահաջորդի արդար դատաքննության և իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, գործի արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունքները, խախտվում են նաև մրցակցային դատավարության հիմքերը, կողմերի իրավահավասարությունը: Եվ որ դատարանը պետք է միջոցներ ձեռնարկի քրեական գործով արդարադատության իրականացման խոչընդոտները վերացնելու․ այն է՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, քանի որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի իրավախախտ վարքագծի (դատարանի օրինական պահանջը չկատարելը՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու վերաբերյալ) հետևանքով է, որ ամբաստանյալը դատարան չի ներկայացվում։

Ամբաստանյալի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց, միջնորդության քննարկումը՝ ևս։

Հաջորդ դատական նիստը կանցկացվի Գյումրիի նստավայրում, քանի որ Մարալիկի նստավայրն ապահովված չէ տեսակապի միջոցով դատական նիստ անցկացնելու հնարավորությամբ։