«Հոկտեմբերի 27»-ն այն գործն էր, որը չէր բացահայտվելու. դա ի սկզբանե պարզ էր. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

««Հոկտեմբերի 27»-ն այն գործն էր, որը չէր բացահայտվելու. դա ի սկզբանե պարզ էր»,- «Հոկտեմբերի 27. դատական այս համակարգով հնարավո՞ր է բացահայտել հանցագործությունը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Երբ որ լսեցինք նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե սա «ուչաստկովիի» գործ է, դա հենց գործը փակելու միտումն էր»,- ընդգծեց Ալեքսանյանը։

Նա նաև հավելեց, որ Նաիրի Հունանյանը մանիպուլյատիվ ցուցմունքներ էր տալիս։ «Եվ ակնհայտ էր, որ սա չի կարող լինել ռոմանտիկների ձեռքի գործը»,- նշեց իրավապաշտպանը։

Նա նաև կարծիք հայտնեց, որ կա մի արտաքին ուժի ձեռք, որը կաշկանդում է բացահայտել «Հոկտեմբերի 27-ի» գործը։

«Ո՞վ կարող էր գալ ՀՀ ազգային ժողովում սպանություն գործել, եթե չունենար ամուր թիկունք»,- ասաց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։