Հիմնանորոգվել է Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13.1կմ հատվածը
Հասարակություն
26.10.2022 | 22:57Հիմնանորոգվել է Տ-8-22, (Մ-2)-Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 0-ից մինչև 13.1 կմ հատվածը։ Այդ մասին ասված է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում:
«Հիմնանորոգման շրջանակում կատարվել են հողային, նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։ Կառուցվել են հենապատեր, իրականացվել է ճանապարհի կահավորում, նորոգվել է նաև ճանապարհին առկա երկաթբետոնե կամուրջը։ Կատարվել են այլ աշխատանքներ նույնպես։
Շինարարական աշխատանքները կատարել է «Ապառաժ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից»,- նշված է գրառման մեջ։