Թուրքիայում քրդական լրատվամիջոցներում աշխատող 11 լրագրող է ձերբակալվել

Լուրեր

27.07.2026 | 14:20
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 13:57
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:47
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Թուրքական ոստիկանությունը նախօրեին ներխուժել է քրդամետ Mezopotamya լրատվական գործակալության և կանանց համար նախատեսված Jin News կայքի մի քանի լրագրողների տներն ու նրանց գրասենյակները: Անկարայի դատախազության կողմից իրականացվող հետաքննության շրջանակում մի քանի նահանգներում ոստիկանությունը բերման է ենթարկել 11 լրագրողի, գրում է Duvar-ը։

Նշվում է, որ ոստիկանությունը խուզարկել է Mezopotamya լրատվական գործակալության Անկարայի գրասենյակը և լրագրողների տները Ստամբուլում, Անկարայում, Ուրֆայում, Դիարբեքիրում, Վանում ու Մարդինում։ Խուզարկության ընթացքում ոստիկաններն առգրավվել են համակարգիչներ, կոշտ սկավառակներ, աշխատանքային այլ գործիքներ, ամսագրեր։ Ոստիկանությունը նաև առգրավել է լրատվական գործակալության խոսափողը։

Ոստիկանները ձերբակալել են լրագրողներ Զեմա Աղգյոզին, Դիրեն Յուրթսևերին, Սելման Գյոզելյուզին, Հաքան Յալչընին, Հաբիբե Էրենին, Դերյա Ռենին, Օզնուր Դեղերին, Էմրուլլահ Աջարին, Բերիվան Ալթանին, Ջեյլան Շահինլիին ու Մեհմեթ Գյունհանին, որոնք աշխատում են Mezopotamya News Agency-ում և Jin News-ում։

Թուրքիայի լրագրողների միությունը դատապարտել է այդ ձերբակալությունները՝ նշելով․ «Այս օրերին, երբ ուժի մեջ է մտել գրաքննության օրենքը, բազմաթիվ լրագրողների տներ են խուզարկվել, նրանց բերման են ենթարկել։ Փաստաբանների սահմանափակումներ են մտցվել մեր գործընկերների նկատմամբ, որոնց գրասենյակները նույնպես խուզարկվում են»։

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ևս հայտարարություն է տարածել ՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել լրագրողներին։

«MA-ի և JINNEWS-ի լրագրողների անօրինական կալանավորումները ցույց են տալիս ֆաշիզմի հասած ապօրինությունները։ Մենք խստագույնս դատապարտում ենք ազատ մամուլի աշխատողների դեմ այս հարձակումները. անհապաղ ազատ արձակել լրագրողներին։ Այս հարձակումները երեկ արդյունք չեն տվել և այսօր էլ արդյունք չեն տա», – ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան