Վիգեն Սարգսյանի 2 մլն դոլարանոց առանձնատան հետքերով. Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի՝ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք են բերել առանձնատուն 2 մլն 50 հազար դոլարով։ Բաբաջանյանի տեղեկություններով՝ Սարգսյաններն արդեն իսկ բնակվում են շքեղ առանձնատանը։ 

Ամերիկյան անշարժ գույքի վաճառքի կայքերից մեկում առանձնատան վաճառքի մասին հայտարարությունը 6 ամիս առաջ է տեղադրվել։ Կայքում ներկայացված են առանձնատան լուսանկարներն ու այլ բաց տվյալներ․ ըստ այդմ՝ տան ընդհանուր մակերեսն ավելի քան 3000 մ² է, կառուցվել է անհատական պատվերով, կահավորված է, ունի ընդարձակ սենյակներ, ներկառուցված պահարաններով աշխատասենյակ ու լոգասենյակներ, հովացման համակարգ ու ավտոտնակ՝ մի քանի ավտոմեքենաների ու էլեկտրական մեքենաների համար նախատեսված վարդակով։ Առանձնատանը տեղադրված են արևային տաքացման համակարգի պանելներ։  

Բաբաջանյանը Factor TV-ի հետ զրույցում պատմեց, որ փաստաթղթերն իր հետ Հայաստան է բերել ԱՄՆ-ից, սակայն թե որն է ինֆորմացիայի աղբյուրը և ինչ այլ տեղեկություններ կան՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարն այս պահին զերծ մնաց բացահայտումներից՝ պատճառաբանելով, որ սպասում է իրավապահ մարմինների արձագանքին։ 

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին փաստաթղթերն ուսումնասիրվում են։ Հարցին՝ կարո՞ղ է, արդյոք, սա հիմք դառնալ, որ Վիգեն Սարգսյանը ևս անցնի ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով, Մարտիրոսյանը նշեց՝ այդ մասին վաղ է խոսել։

Ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ ՀՀ նախկին մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ ԱՄՆ-ում ձեռք բերած շատ ավելի թանկարժեք շքեղ առանձնատան շուրջ։ Խոսքը ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող Լոս Անջելոսում գտնվող առանձնատան մասին է։ Ընտանիքն առանձնատունը 2011 թվականին ձեռք է բերել ավելի քան 14 միլիոն դոլարով, իսկ հետո այն վաճառքի հանել չորս անգամ ավելի թանկ գնով՝ 63,5 միլիոն դոլարով։ ԱՄՆ Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ շքեղ անշարժ գույքը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ստացված եկամուտներով»։ 

Ավելի ուշ Կալիֆորնիայի դաշնային կառավարությունը հայտարարեց, որ բռնագանձման գործընթաց է սկսել։ Իր հերթին, նույն գործընթացի մասին հայտարարեց նաև ՀՀ Գլխավոր դատախազությունը՝ նշելով, որ դատարանը, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք է դրել Խաչատրյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի վրա: 

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով՝ ինչպես Խաչատրյանի, այնպես էլ Սարգսյանի առանձնատների ձեռքբերման համար ծախսված միջոցների օրինականության քննության գործում էական է ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան